27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2017

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախեց մրցակցին /տեսանյութ/

Այսօր սեփական հարկի տակ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական  հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ։ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ Բելառուսին պարտության մատնելով  4:1 Հանդիպումն անցավ գրեթե դատարկ տրիբունաների ներքո։ Հայաստանի հավաքականի   երկրպագուները՝  «FAF» և «Red Eagles» շարժումների գլխավորությամբ,  ամբողջ խաղի ընթացքում գրեթե լուռ էին:  Հիշեցնենք՝ «FAF»-ն ավելի վաղ հայտնել էր, որ խաղից առաջ չի իրականացնի […]

Որն է աշխարհի ամենատուրիստական քաղաքը

Այս տարվա աշխարհի ամենից տուրիստական քաղաք է ճանաչվել Հոնկոնգը, ուր այս տարի այցելել է 25,7 միլիոն տուրիստ։ Երկրորդ տեղում Բանգկոկն է: Այս տարի, այն հյուրընկալել է 23,3 միլիոն տուրիստի: Առաջատարների եռյակը եզրափակում է Լոնդոնը, որն այս տարի հյուրընկալել է 19,8 միլիոն այցելուի: Լավագույն տասնյակի մեջ մտնում են նաեւ Մակաոն, Սինգապուրը, Դուբայը, Փարիզը, Նյու-Յորքը, Կուալա-Լումպուրը, Շենչժանը: […]

Ինչո՞ւ են «պատժում» ցմահ դատապարտյալին/տեսանյութ/

«Արդեն երրորդ նիստն է հետաձգվում, որովհետև անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը դատարան չի ներկայանում»,-այսօր` նոյեմբերի 9-ին  Արմավիրի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի հայցով դատաքննությունից հետո, ասաց Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը։ Ռևազյանը ընդգծեց, որ անկախ հանձնաժողովի ներկայացրած դատողությունները չեն համընկնում գործով առկա նյութերի հետ: Այդ իսկ պատճառով ինքը միջնորդել է, որ անկախ հանձնաժողովի […]

Ավանդապաշտությունը, կնոջ նկատմամբ գերիշխող դիրք ունենալը եզդիական համայնքում մի փոքր ավելի ակնառու է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանն ասում է՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքն ընդունելուց առաջ հարկավոր է հասկանալ նպատակը:  «Այն, որ բոլոր հանգամանքները, որոնք վերաբերում են ընտանեկան բռնության  մասին օրենքի ընդունմանը, մենք լեգիտիմացնում ենք գործընթացը, որ բռնության դեպքեր կան: Այն անձինք, ովքեր գտնում են, որ բռնության […]

«Օգտագործի՛ր ըստ նշանակության․աղբը նետի՛ր աղբամանի մեջ»

«Սանիթեք» ընկերությունն իր սոցիալական ծրագրերի շրջանակում իրականացնում է համաքաղաքային տեղեկատվական արշավ, որի նպատակն է հորդորել Երևան քաղաքի բնակիչներին աղբը նետել միայն աղբամանների մեջ։ «Օգտագործի՛ր ըստ նշանակության. աղբը նետի՛ր աղբամանի մեջ» խորագիրը կրող տեղեկատվական արշավի շրջանակում քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են պաստառներ. համեմատությունների միջոցով ընկերությունը փոխանցում է այն կարևոր հաղորդագրությունը, որ աղբը ճիշտ վայրում նետելը նույնքան […]

Ռուսաստանում բնակելի շենք է փլվել /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Իժեւսկ քաղաքում բնակելի շենք է փլուզվել, մարդիկ մնացել են փլատակների տակ, հայտնում է Life-ը։ Լրտվամիջոցների տվյալներով՝ փլուզման արդյունքում առնվազն մեկ զոհ կա, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են։ Փլուզվել է Ուդմուրտսկայա 261 հասցեի շենքի մի մասը, ականատեսներն ասել են, որ փլուզումից առաջ պայթյունի ձայն է հնչել։   Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու […]

Ընտրիր՝ ապրել Քրիստոսի հետ, թե՞ առանց

«Ես չեկա արդարներին ապաշխարության հրավիրելու, այլ մեղավորներին» : (Ղուկաս 5:32) Ամեն անգամ, երբ Քրիստոս բժշկում էր հիվանդներին, փարիսեցիները ընդվզում էին. նրանց մտահոգությունը սեփական հեղինակության նվազումն էր և Քրիստոսի հեղինակության բարձրացումը։ Ի՞նչ տարբերություն կա Քրիստոսի հետևորդների և փարիսեցիների միջև։ Փարիսեցիների բանակը կազմված էր մարդկանցից, ովքեր գիտեին օրենքը, տասանորդ էին տալիս, կանոնավոր տաճար գնում։ Իրենց հույսը սեփական […]

Եթե խելացի չլինենք, լավ ապագա չենք ունենա. վարչապետը՝ ուսանողներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  «Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջև զգում է իր պարտքն ու պատասխանատվությունը:  […]

Էլեկտրոնային հսկողություն՝ պրոբացիայի շահառուների նկատմամբ

Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը սահմանել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը: Այն հնարավորություն կտա լուծելու քրեական վարույթի մինչդատական և դատական քննության, ինչպես նաև պատժի կատարման փուլերում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված