13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ընտրիր՝ ապրել Քրիստոսի հետ, թե՞ առանց

«Ես չեկա արդարներին ապաշխարության հրավիրելու, այլ մեղավորներին» :

(Ղուկաս 5:32)

Ամեն անգամ, երբ Քրիստոս բժշկում էր հիվանդներին, փարիսեցիները ընդվզում էին. նրանց մտահոգությունը սեփական հեղինակության նվազումն էր և Քրիստոսի հեղինակության բարձրացումը։

Ի՞նչ տարբերություն կա Քրիստոսի հետևորդների և փարիսեցիների միջև։ Փարիսեցիների բանակը կազմված էր մարդկանցից, ովքեր գիտեին օրենքը, տասանորդ էին տալիս, կանոնավոր տաճար գնում։ Իրենց հույսը սեփական «արժանիքներն» էին։

Իսկ Քիրստոսի հետևորդները պարզ, հասարակ, հիվանդ ու մեղավոր մարդիկ էին, որոնց հույսը միայն Քրիստոս էր և հավատում էին, որ Տերը երբեք իրենց չի լքի։

Մենք էլ կանգնած ենք ընտրության առաջ, ապրելու Քրիստոսի հետ, թե՞ առանց…

Պարզապես հիշենք, որ ճշմարտությունն իմանալը բավարար չէ, պետք է լինե՛լ ճշմարիտ։ Իսկ Քրիստոս Իր օրինակով սովորեցնում է, որ ճշմարտությունն այն է, ինչ սիրում ես։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ