27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 19, 2017

Գերմանիան Թուրքիային 4 միլիոն եվրոյի զենք է վաճառել

Գերմանիան վերջին 10 շաբաթների ընթացքում Թուրքիային 4 միլիոն եվրոյի զենք է վաճառել: Թուրքական «Gazeteduvar» թերթի տեղեկացմամբ՝ չնայած Անկարայի և Բեռլինի միջև ժամանակ առ ժամանակ առաջացող քաղաքական լարվածությանը, Գերմանիան շարունակում է զենք վաճառել Թուրքիային: Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի կառավարությունից տեղեկություն են տրամադրել են 2017 թվականի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիային վաճառված զենքի մասին: Ըստ այդ […]

Թալանել են փոխնախարարին

Հոկտեմբերի 18-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Սփյուռքի փոխնախարար, Իսակովի պողոտայի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Սրապիոնյանը ահազանգել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 17-ի 21։30-ից մինչև հոկտեմբերի 18-ի 08։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իր կողմից վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում […]

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Քաշաթաղում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին, ԱՀ գյուղնախարարԺիրայր Միրզոյանի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանիուղեկցությամբ և Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների ևխոշոր հողագործների մասնակցությամբ, Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսական և շրջանիզարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ:   Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղատնտեսության բաժնի պատասխանատուն: Վերջինս նշել է,որ, վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ, ձևավորվել է շտաբ, որպեսզի կազմակերպված ձևով ժամանակինհասցնեն աշնանացանի բոլոր աշխատանքները: Անդրադառնալով անցնող տարվա ցուցանիշներին՝ զեկուցողըշեշտադրել է, որ Քաշաթաղի շրջանը շարունակում է հանրապետությունում պահպանել գյուղատնտեսությանհամախառն բերքի արտադրության առումով առաջատարի դիրքը: Ցանված 20,207 հեկտարից հնձվել է 20,052հեկտարը, որից ստացված համախառն բերքը կազմել է 55,817 տոննա:   Ա. Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և նշել, որ, հաշվի առնելով շրջանում առկագյուղատնտեսական մեծ ներուժը, անելիքները դեռևս շատ են: «Քաշաթաղի շրջանում պետական միջոցներով շուտովերկու փորձնական ծրագիր կսկսենք: Առաջինը հարավային և հյուսիսային թևերում կաթի մթերման ժամանակակիցկետերի բացումն է, որոնք լրացուցիչ կնպաստեն շրջանում անասնապահության զարգացմանը: Երկրորդը՝ հատկապեսհյուսիսային թևում, որտեղ առկա է տարբեր տեսակի պտուղների իրացման խնդիրը, կտրամադրվեն չրերիպատրաստման սարքավորումներ: Այնուհետև պատրաստված ողջ ապրանքատեսականին պետական աջակցությամբկգնվի»,- ասել է պետնախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև սառնարանային ժամանակակիցտնտեսությունների ստեղծում, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան պահել իրենց բերքը և ձմեռայինսեզոնին ավելի թանկ գնով շուկա հանել:   Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև հայրենադարձության խնդրին: Նա նշել է, որկառավարությունը նախատեսում է շրջանում ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը, և շրջվարչակազմիղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որը հնարավոր է վերակառուցել: Ա.Հարությունյանը նշել է նաև, որ հայրենադարձության խթանման համար շրջանի տարբեր համայնքներում ծրագրվում էհարյուրավոր նոր բնակարաններ կառուցել:   Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Մաքսիմալ հստակ ու կոշտ հսկողություն սահմանել

Անտառների կառավարման, պահպանման արդյունավետության բարձրացման, վերջին ժամանակներում եղած խնդիրների լուծման նպատակով համապատասխան հանձնարարական էր տրվել. այսօր Կառավարության նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ մոտ ժամանակներս հայեցակարգ կներկայացվի Կառավարության աշխատակազմ: Միաժամանակ նա հայտնեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սահմանված քրեական ու վարչական միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը: Նաև պարզ է դարձել, որ բնափայտի […]

«Ինչպիսի ողբերգական ճակատագիր»

Ռուս հայտնի հաղորդավար  Վլադիմիր Սոլովյովը թվիթերում գրառում է արել բարերար Լևոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ: «Ինչպիսի ողբերգական ճակատագիր: Հայտնի էր, որ Լևոն Գուրգենովիչը շատ ծանր հիվանդ է: Ինչո՞ւ էր պետք տալ նրան այդչափ ժամկետ»:  Գործարարը տևական ժամանակ տառապում էր քաղցկեղով, և նրա փաստաբանները վերջինիս կալանքը որպես խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացրել։ Հիշեցնենք,  որ հայազգի գործարար և բարերար […]

Պրիմիտիվ մանիպուլյացիաներ /տեսանյութ/

«Մեր չակերտավոր հակառակորդները պրիմիտիվ մանիպուլյացիաների են դիմում: Նրանք բռնարար են համարում բոլոր նրանց, ովքեր դեմ են այս օրենքի նախագծին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումներին, ասաց «Ժողովրդի ձայն» ՀԿ փորձագետ Ծովինար Կոստանյանը: Փորձագետը ընդգծում է, որ ցանկացած գիտակից անձ չի կարող կողմ լինել […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Չափազանց լավ հնարավորություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո: ՀՀ կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության […]

Ինչո՞ւ են կասկածի տակ դնում

«Մենք, ի դեպ, պետք է հիշենք, որ այդ ճշգրտումը կատարվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որովհետև նոր տեղեկատվություն ունենք, տնտեսական նոր զարգացումներ, որ մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ տարին մենք կավարտենք ոչ թե 3.2 տոկոսով, որը շատ մոտ է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին, այլ կավարտենք 4.3 տոկոսով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված