Գերմանիան Թուրքիային 4 միլիոն եվրոյի զենք է վաճառել
Գերմանիան վերջին 10 շաբաթների ընթացքում Թուրքիային 4 միլիոն եվրոյի զենք է վաճառել:
Թուրքական «Gazeteduvar» թերթի տեղեկացմամբ՝ չնայած Անկարայի և Բեռլինի միջև ժամանակ առ ժամանակ առաջացող քաղաքական լարվածությանը, Գերմանիան շարունակում է զենք վաճառել Թուրքիային:
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի կառավարությունից տեղեկություն են տրամադրել են 2017 թվականի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիային վաճառված զենքի մասին:
Ըստ այդ տվյալների՝ արտահանված զենքում մեծ մասը (2 միլիոն 800 հազար եվրո) կազմում են օդային պաշտպանության զենքերը:
Նշենք, որ 2016 թվականին Գերմանիան Թուրքիային վաճառել է 83 միլիոն 93 հազար եվրոյի զենք: Այս տարի զենքի արտահանումը 2 անգամ նվազել է: