28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 19, 2017

«Քավության նոխազ դարձավ»

«Հնչակյան կուսակցության»  քաղաքական դիվանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադառնալով «Փարոս»  ընտանեկան նպաստի ծրագրին`  ասաց` այս ծրագիրն իրականում  կարիքավորների շատ քիչ հատվածին է   բաժին հասնում: «Այս ծրագրում շատ ենք հանդիպում կոռուպցիոն ռիսկերի և նույն փարոսից օգտվում են սոցիալական անապահովությունից հեռու գտնվող ընտանիքները: Ռիսկերն այնքան անթաքույց են, որ ծիծաղելի է նույնիսկ»,-ասաց Արմեն Մկրտչյանը: Ըստ բանախոսի`  […]

Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Բակո Սահակյանը ցավակցել է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լեւոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին: Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ […]

Առաջարկվում է «Փարոս» նպաստի ծրագիրը հանել սոցապնախարարության կազմից

Փորձագետ,  քաղաքական գործիչ Կարեն Թումանյանն  այսօր լրգրողների հետ հանդիպման ընթացքում   անդրադառնալով     «Փարոս»   ընտանեկան նպաստի ծրագրին` ասաց  վերջին շրջանում  այս ծրագրի հետ կապված`  որոշակի խնդիրներ են առաջացել. նպաստառուներից որոշները  գանգատներ ունեն: «Մեզ շատ են դիմում մարզերից քաղաքացիներ. նրանք նշում են,   որ  «Փարոս» ծրագրի միավորներն օգտագործվում են գյուղապետերի կողմից որպես գործիք: Իմ առաջարկն է, որ «Փարոս» նպաստի  ծրագիրը […]

Օպտիմալացում Առողջապահության նախարարությունում

ՀՀ Առողջապահության նախարարությունում կբացվի բողոքների եւ դիմումների օպերատիվ արձագանքման կենտրոն։ Որոշումն ընդունվեց այսօր Կառավարության նիստում։ Նախ  հաշվապահական հաշվառման եւ ֆինանսա–տնտեսական բաժինները կմիավորեն, իսկ ԱՆ Առողջապահության պետական գործակալությունում կլուծարեն բժշկական ծառայությունների գնումների եւ տեղեկությունների բաժինը, կստեղծեն ֆինանսական ապահովման բաժին, ինչպես նաեւ էլեկտրոնային առողջապահության համակարգի աջակցության բաժին։  

Ուզու՞մ եք ձեր գործերը հաջողվեն. Աստվածաշունչը ցույց է տալիս ճանապարհը

Ուզու՞մ եք ձեր գործերը հաջողվեն: Առաջին սաղմոսը ցույց է տալիս բանալին. ամեն օր գիշեր-ցերեկ մտածեք Տիրոջ օրենքների մասին, մեղավոր մարդկանց ճանապարհին ոտք մի դրեք, հանցագործների հետ համախոհ մի եղեք ու ամբարիշտների խորհրդով մի շարժվեք: Եվ տեսեք` ինչ է խոստանում Աստծո Խոսքը: Այս տեսակ մարդը «նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին […]

Բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողները կպատժվեն

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացված նախագիծը փոփոխություններ ու լրացումներ ՀՀ քրեական օրենսգրքում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է ավելացնել նոր հոդված` քրեականացնելով բուժաշխատողի գործունեությունը խոչընդոտելը: Առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջև շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի […]

Վարչապետի պայքարը խցանումների դեմ

Վերջին ժամանակներում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրականև գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ: Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հավելեց, որ ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքները, հավելյալ տույժերը վերացվել են: Վարչապետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ աշխատանքային օրերերին Երևանում առկա են լինում խցանումներ, երթևեկության կազմակերպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի