Առաջարկվում է «Փարոս» նպաստի ծրագիրը հանել սոցապնախարարության կազմից

Փորձագետ,  քաղաքական գործիչ Կարեն Թումանյանն  այսօր լրգրողների հետ հանդիպման ընթացքում   անդրադառնալով     «Փարոս»   ընտանեկան նպաստի ծրագրին` ասաց  վերջին շրջանում  այս ծրագրի հետ կապված`  որոշակի խնդիրներ են առաջացել. նպաստառուներից որոշները  գանգատներ ունեն:
«Մեզ շատ են դիմում մարզերից քաղաքացիներ. նրանք նշում են, որ «Փարոս» ծրագրի միավորներն օգտագործվում են գյուղապետերի կողմից որպես գործիք: Իմ առաջարկն է, որ «Փարոս» նպաստի ծրագիրը սոցապնախարարության կազմից հանվի: Նպատակահարմար եմ գտնում, որ այն գործի հանձնաժողովի տեսքով, որտեղ հասարակական գործիչներ կլինեն»,-ասաց բանախոսը:
Վերջինս շեշտեց   այն մարդիկ, ովքեր ուզում են նպաստ ստանալ  «Փարոս» ծրագրի միջոցով, ուզած-չուզած գործ են ունենում գյուղապետի հետ , իսկ դա այնքան էլ ճիշտ երևույթ չէ:
«Խնդիրը նախարարի մեջ չէ: Խնդիրն այս ծրագրի մեջ է. չլինի Արտեմ Ասատրյանը, մի քանի ամիս հետո կգա նոր Արտեմ Ասատրյան»,-ասաց Կարեն Թումանյանը:
                











































