19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողները կպատժվեն

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացված նախագիծը փոփոխություններ ու լրացումներ ՀՀ քրեական օրենսգրքում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է ավելացնել նոր հոդված` քրեականացնելով բուժաշխատողի գործունեությունը խոչընդոտելը:

Առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար նախատեսել պատիժ ազատազրկում՝  3-7 տարի ժամկետով: Սահմանվել է նաև պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ թե վտանգավոր բռնություն գործադրելով այլ  գործադրելու  սպառնալիքով: Այդ արարքի համար պատիժ նախատեսել` նվազագույն  աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ