Թալանել են փոխնախարարին
Հոկտեմբերի 18-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Սփյուռքի փոխնախարար, Իսակովի պողոտայի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Սրապիոնյանը ահազանգել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 17-ի 21։30-ից մինչև հոկտեմբերի 18-ի 08։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իր կողմից վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել մոտ 220 հ ազար դրամ։