26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 7, 2017

Խնդիրը ներքին շուկայում է. Աղվան Վարդանյանը՝ թանկացումներից

«Որքանով ես եմ տեղյակ, այն ժամանակ կար պայմանավորվածություն, որ որոշ ժամանակ հետո, կարծեմ՝ 3 տարի էր, որոշակի փոփոխություններ պիտի լինեին՝ այդ ապրանքատեսակների հետ կապված, բայց ես խորապես համոզված եմ, ինչպես այն ժամանակ Կառավարությունը փորձում էր այլ պայմանավորվածություններ ստեղծեր, օրինակ՝ այն ժամանակ մեքենաների հետ էր կապված, բայց հետ պարզվեց, որ լրիվ էլ ավելորդ էր, որովհետև ավտոմեքենաները […]

«Խնդրում եմ ԱԺ նիստերի ժամանակ երկրի պրոբլեմները վերլուծել»

Երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ՝ աղքատությունից մինչև գործազրկություն, կրաթականից մինչև բնապահպանական, արտաքինից մինչև ներքին, բայց արի ու տես, որ երկու պատգամավորի քաշքշուք Հայաստանում ամենալուրջ թեման է դառնում ու սկսվում է քննարկվել ոչ միայն ԱԺ միջանցքներում, այլև ԱԺ ամբիոնից ու այդ պատերից դուրս։ Հավստիացնում եմ, այդ մենամարտի արդյունքները, որևէ փոփոխություն չէին բերելու Հայաստանում, ո՛չ դեպի դրականը, ո՛չ […]

Էրդողանը սպառնացել է փակել Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իրաքյան Քուրդիստանի ղեկավարները չչեղարկեն  անկախության հանրաքվեի արդյունքները, ապա պաշտոնական Անկարան օդային սահմանի հետ միասին կփակի նաև ցամաքային սահմանը: Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Էրդողանը Անկարայում այդ մասին ասել է մտավորականների հետ հանդիպման ժամանակ: «Հանրաքվեն պատճառ է,  հետևանք չէ: Նրանց մի կողմում Իրանն է, հյուսիսում՝ Թուրքիան, հարավում՝ […]

Կինեմատոգրաֆիստների միությունը նոր նախագահ ունի

Այսօր տեղի ունեցավ կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունները: 88 ձայնով ընտրվեց Հարություն Խաչատրյանը։ Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանը, Վահե Գևորգյանցը և կինոպրոդյուսեր Գևորգ Գևորգյանը։  Միության 187 անդամներից ներկա էին 145–ը:

Հայաստանում անցկացվել են ՀԱՊԿ «Որոնում 2017» վարժանքները

news.am-ը գրում է. Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ԶՈւ Բաղրամյանի անվան վարժարանում ավարտվել են «Որոնում 2017» վարժանքները: Սա «Մարտական եղբայրություն 2017» զորավարժությունների 3 փուլերից առաջինն է: Երկրորդ՝ «Փոխգործակցություն 2017» փուլը նույնպես Հայաստանի տարածքում կանցկացվի՝ հոկտեմբերի 9-13-ը: Զորավարժությունների մտահղացմամբ՝ հետախուզական ստորաբաժանումը հայտնաբերում եւ ոչնչացնում է երկրի տարածք ներթափանցած հակառակորդի բազան: Զորավարժություններն ընթացել են ուղղաթիռների եւ դեսանտի իջեցման կիրառմամբ: […]

Վանաձորը թևատարած սպասում է բարեկամների՝ աշխարհի բոլոր անկյուններից

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Վանաձորի օրվա առթիվ:  Սիրելի վանաձորցիներ, ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում այս հրաշալի տոնի առթիվ։ Լոռվա գեղեցկուհին իր դարավոր կենսագրությամբ որքան, որ հին է, նույնքան երիտասարդ ու ծաղկուն է։ Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի տարեգրությունը հարուստ է անուններով և մշակութային ժառանգությամբ։ Այս ամուր հիմքի վրա է վեր բարձրանում բոլորիս մեծ տունը՝ մեր Վանաձորը։ Վստահ եմ՝ […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե աշտարակներ կտեղադրի

Թուրքիան Սիրիայի հետ սահմանի երկայնքով 688 կմ երկարությամբ բետոնե պատ կառուցելուց հետո, այժմ էլ սկսել է նմանատիպ պատ կառուցել 144 կմ  երկարություն ունեցող Իրանի հետ սահմանին: Թուրք-սիրիական սահմանին պատից հետո տեղադրվելու է 15 մետր բարձրությամբ 7 մետր շրջանագծով բետոնե աշտարակներ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս աշտարակները, որոնք տեղադրվելու են սահմանի երկայնքով, նախատեսված են ապօրինի […]

Երևանյան դժվարամատչելի զառիթափերը մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի առանձին դժվարամատչելի հատվածներ մաքրել և պատշաճ տեսքի են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության աշխատակիցները: ԶԼՄ-ներով նախապես տարածված տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքներն առանց խոչընդոտների անցկացնելու նպատակով առավոտյան ժամը 10-ից դադարեցվել էր երթևեկությունը Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան-Խորենացի փողոցների հատվածում: Հենց այդ ժամից էլ գործի են անցել փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայով ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի