29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Խնդրում եմ ԱԺ նիստերի ժամանակ երկրի պրոբլեմները վերլուծել»

Երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ՝ աղքատությունից մինչև գործազրկություն, կրաթականից մինչև բնապահպանական, արտաքինից մինչև ներքին, բայց արի ու տես, որ երկու պատգամավորի քաշքշուք Հայաստանում ամենալուրջ թեման է դառնում ու սկսվում է քննարկվել ոչ միայն ԱԺ միջանցքներում, այլև ԱԺ ամբիոնից ու այդ պատերից դուրս։

Հավստիացնում եմ, այդ մենամարտի արդյունքները, որևէ փոփոխություն չէին բերելու Հայաստանում, ո՛չ դեպի դրականը, ո՛չ բացասականը։ Գուցե ինչ-որ մի օր, եթե Նիկոլի կամ Արտաշեսի մասին ֆիլմ նկարեք, դա լինի հուզումնալից դրվագ, բայց ինձ այս պահին որպես ՀՀ քաղաքացի դա չի հետաքրքրում։ Խնդրում եմ ԱԺ նիստերի ժամանակ երկրի պրոբլեմները վերլուծել ու հասնել որևէ արդյունքի, սա վերաբերվում է նաև հասարակական սեկտորին։

Այս ամնը նորություն չէ մեզ մոտ, Սասնա Ծռերի բուն գործը թողած, նրանց պարն ենք քննարկում, փաստաբանների ֆլեշ մոբը, կորսվող տնտեսությունը մոռացել են կառավարության դրայվն ենք հիշել և այլն։Բուն խնդիրների մասին ոչ մի տառ։

Հ.Գ. Բախտներս բերել է, որ Վալուևը ՌԴ Պետ Դումայի պատգամավոր է, ոչ թե ՀՀ ԱԺ-ի, թե չէ հետևանքներն ավելի ծանր կարող էին լինել։

 

Էդգար Սասունցի Խաչատրյանի ֆեյսբւքյան գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ