29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խնդիրը ներքին շուկայում է. Աղվան Վարդանյանը՝ թանկացումներից

«Որքանով ես եմ տեղյակ, այն ժամանակ կար պայմանավորվածություն, որ որոշ ժամանակ հետո, կարծեմ՝ 3 տարի էր, որոշակի փոփոխություններ պիտի լինեին՝ այդ ապրանքատեսակների հետ կապված, բայց ես խորապես համոզված եմ, ինչպես այն ժամանակ Կառավարությունը փորձում էր այլ պայմանավորվածություններ ստեղծեր, օրինակ՝ այն ժամանակ մեքենաների հետ էր կապված, բայց հետ պարզվեց, որ լրիվ էլ ավելորդ էր, որովհետև ավտոմեքենաները շատ ավելի էժանացան նույնիսկ այդ պայմաններում, քան թե ենթադրվում էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով ընթացիկ ու դեռ սպասվող թանկացումներից: Նշենք, որ վերջին օրերին թանկացել են կարագը, պանիրը, մսամթերքը, և հունվարին էլ բարձրանալու է մի քանի ապրանքների մաքսատուրքերը, որ ներմուծվում են ԵՏՄ-ից, մասնավորապես՝ շաքարավազ, թռչնամիս, մեքենաներ և այլն:

Աղվան Վարդանյանը նշեց, որ օրինակ՝ արտասահմանյան մեքենաների տեսակարար կշիռն է մեծ Հայաստանում և ոչ թե  ռուսական արտադրության մեքենաների: «Ես չլինելով խոր մասնագետ՝ համոզված եմ, որ այս հնարավոր թանկացումներն առնչություն չունեն ԵՏՄ-ի փոփոխությոնների հետ՝ ապրանքների հետ կապված,  կարագի և այլ թանկացումները մեր հակամենաշնորհային հանձնաժողովի աշխատանքն է: Այն ապրանքների ցանկը, որոնք բանակցվում էին ԵԱՏՄ մտնելիս, չթանկացան, մի բան էլ էժանացան, այստեղ չպիտի փնտրել խնդիրը, պետք է փնտրել մեր ներքին օրենսդրության դաշտում»:

Դիտարկմանը, թե մսամթերքը թանկանում է, քանի որ դրա արտադրությամբ ու վաճառքով զբաղվողներն ասում են, որ ձեռնտու չէ, պատգամավորն արձագանքեց. «Ներքին շուկայի խնդիրներն են, բայց ես չեմ կարծում, որ որևէ տնտեսվարող կամ ֆերմերներ, ովքեր աշխատում են և ունեն գոնե նվազագույնից ավելի անասնագլխաքանակ, նրանց ձեռնտու չէ դա անելը, բնական է, որ անհատ տնտեսվարողի պարագայում 1-2 կով պահելը կարող է ձեռնտու չլինել, միայն ընտանիքի հոգսերը հոգալ, բայց մեր հեռանկարային ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է, հատկապես ինտենսիվ այգիների ստեղծումը: Որովհետև ես այն տպավորությունը, որ ունեմ, Հայաստանում բոլոր մարդիկ, ովքեր ուզում են ներդրում կատարել տնտեսության մեջ, շահագրգռված են նոր  հողեր ձեռքբերելով և հենց ինտենսիվ այգիներ ստեղծելով, որովհետև գիտեք՝ Կառավարության վերջին փոփոխություններով բավաանին լուրջ էժան վարկերի հնարավորություն կա՝ 1-3 տոկոս, դա հեռանկարային  ճյուղ է Հայաստանում: Նույնը անասնապահությունը, իհարկե, կախված է պահանջարկից ու առաջարկից, կարող են լինել որոշակի տատանումներ, բայց ես չեմ կարծում, որ գյուղատնտեսության ոլորտով ինտենսիվ զբաղվողներն այսօր խնդիր ունեն»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ