26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2017

Մտահոգության տեղիք են տալիս. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ հանձնարարական տվեց: «Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը»,-հիշեցրեց վարչապետը, ապա նշեց, որ կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելուն, անհրաժեշտ պայմանները ապահովելուն և այն արդյունավետ ձևով իրագործելու վրա: «Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության […]

Վարչապետը մարզպետներից ևս հաշվետվություն է պահանջում

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր թվային օրակարգի մշակմանը: «Մեկնարկել ենք թվային օրակարգ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները: Դրա մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությանը և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ստեղծման գործում ներառվել են տեղական և միջազգային […]

Ի՞նչ վիճակում է Լևոն Հայրապետյանը /տեսանյութ/

«Լևոն Հայրապետյանի մասին իմ ունեցած վերջին տեղեկությունների համաձայն՝ մի քանի ամիս է մնացել, որ նա  վերջնականապես ազատության մեջ լինի: Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը ծանր է և նա բանտում չի կարող երկար դիմանալ:Իմ տեղեկությամբ հնարավոր է կրկին կիրառվի տնային կալանքի տարբերակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը, ով բազաթիվ անգամ բողոքի ակցիաներ է կազմակերպել ի […]

Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել

Նախօրեին Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաուղիներին պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում՝ ծխող ուղևորի պատճառով, գրում է «Интерфакс».-ը: Նշվում է, որ տղամարդը ծխել է օդանավում, չի ենթարկվել բորտուղեկցորդուհիների պահանջներին և ագրեսիվ պահվածք է դրսևորել: Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա՝ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդիի օդանավակայանում, որտեղ ուղևորին ոստիկանությանը հանձնելուց հետո միայն […]

«Ավետին մնաց եպիսկոպոսի կոչումը»

Անկախության տոնի առիթով տարբեր կոչումների արժանացածների թեման շարունակում է բուռն քննարկման թեմա, նաև՝ հումորի առիթ հանդիսանալ համացանցում: «Առաջին ալիքի «Հայաստան Ջան» նոր հեռուստանախագծի հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն այսօր արժանացել է Մշակույթի նախարարության ոսկե մեդալի։ Օրեր առաջ Սփյուռքի նախարարության կողմից Ավետին շնորհվել էր նաև Մեսրոպ Մաշտոցի անվան «Մայրենիի դեսպան» շքանշան»։ Ավետին մնաց եպիսկոպոսի կոչումը ու վերջում՝ […]

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 14-ամյա երեխան դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի խցիկից ընկել և տեղում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Չթջյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել […]

Ոչ իրենց սեղանին կա այդ հարցը, ոչ մեր. Հրանտ Մարգարյանը՝ «Ծառուկյան» դաշինքից ու կոալիցիայից (տեսանյութ)

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է, որ ոչ «Ծառուկյան» դաշինքի, ոչ իրենց՝ կոալիցիոն երկու գործըններներ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի սեղանին չկա կոալիցիան ընդլայնելու հարցը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Երբ լինի, բնականաբար, կկողմնորոշվենք»,-նկատեց նա: Հրանտ Մարգարյանը նշեց, որ մեկը մի հարց է տալիս, ապա մի պատասխան է հնչում, ու նման կերպ ձնագնդիկի նման […]

Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից․ նախարարը մեկնաբանել է

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ամերիկայի ձայն»-ի հարցերին  Հարց. Պարո՛ն նախարար, Հայաստան-Սփյուռք համաժողովին Ձեր ելույթում անդրադարձաք ղարաբաղյան հակամարտությանը և խոսեցիք որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ առաջացրեց։ Խնդրեմ ավելի հանգամանալից ներկայացնեիք, թե ինչ ի նկատի ունեիք։ Պատասխան. Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների […]

Հրդեհ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում է բուսածածկ տարածք: Ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի