Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին
Նյու Յորք այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 21-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։ Քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։