28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում»

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «Վերջերս կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում մենք ներկայացրինք Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տղեկատվություն: Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր»,-ասաց նա:

Ելնելով վերոնշյալից վարչապետը հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավարին մեկ շաբաթվա մեջ համաաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՝ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ: «Խոսքը հետևյալի մասին է, մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում, որտեղ մենք պատմելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունենք, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումները, պատկերացումները, ինչպես նաև այդ հարթակում ստեղծել հնարավորություն այն նախագծերը, որոնք մենք պատրաստում ենք, որոնք իրագործում ենք, պոտենցիալ մեր գործընկերներին կարողանանք ներկայացնել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ