03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Խելացի դրամապանակներ» և աքսեսուարներ արտադրող ընկերությունն՝ ազատ տնտեսական գոտում

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց «ԷՌԱ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակներ» և աքսեսուարներ արտադրելու համար:

Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է 5 տարի: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը զեկուցեց, որ նախատեսվում է, որ ընկերությունն իրականացնելու է ներդրումային ծրագիր շուրջ 2.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով, ծրագրի շրջանակներում պետք է ստեղծվի 15 նոր աշխատատեղ, հետագայում դա կաճի մինչև 50-ի: Արտադրանքի հիմնական մասը կազմակերպությունը պատրաստվում է արտահանել՝ առաջին տարում մոտ կես միլիոն, հետո՝ երկու միլիոնի չափով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ