26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 18, 2017

Գերմանական ընկերությունները բողոքի ակցիա կանցկացնեն Թուրքիայում

Գերմանական խոշորագույն «Axel Springer» մեդիա խումբը պատրաստվում է Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիա անցկացնել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միջոցառումն ուղղված է գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի և Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի մյուս քաղաքացիների կալանավորման դեմ: «Axel Springer»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաթիաս Դյոփֆները նամակներ է ուղարկել գերմանական DAX ինդեքսը կազմող 30 ընկերությունների նախագահներին՝ […]

Նոր ուղղություններ Պաշտպանության նախարարությունից

«Հայաստան-Սփյուռք»  համաժողովին ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտնեց. «Այն զորամասերում, որտեղ հազարից ավելի ժամկետային զինծառայող կա, բացելու ենք Թումո կենտրոններ, որտեղ զինծառայողները հնարավորություն կունենան ստանալ համակարգչային գիտելիքներ եւ կունենան ծրագրավորումից գոնե մինիմալ գիտելիքներ՝ հետագայում աշխատելու նպատակով»: Մեկ այլ կարևոր ուղղություն, ըստ նախարարի, սպառազինությունն ու առաջնագծի կահավորումն է: «Ապրիլյան պատերազմից հետո կատարված աշխատանքների շնորհիվ մեր զինծառայողների համար առավել […]

Գյումրիում տուն է այրվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ծուլոկիձեի փողոցի թիվ 139 տան դիմաց գտնվող տան տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:18-ին: Ջերմահարվել է Գ. Ս.-ին պատկանող տան առաստաղը (2 սենյակի՝ ընդ. 44 քմ), այրվել՝ տանը գործող արհեստանոցի պատի […]

Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  եղել է «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ պահվում է 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, որը սեպտեմբերի 13-ից հացադուլ է հայտարարել: «Վերադառնում եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ՝ ա) Հայկ Կյուրեղյանը Անկախության օրվան ընդառաջ սեպտեմբերի 13-ից հացադուլի մեջ է, իր բնորոշմամբ՝ որպես դիմադրություն Անկախության թշնամիներին։ բ) ՔԿՀ […]

Կոմունիզմի ստվերը շատ է խանգարում մեզ. Վահան Արծրունի (տեսանյութ)

Երգիչ, երգահան Վահան Արծրունին կողմ է «Ելքի» նախաձեռնությանը՝ վերանվանել Երևանի այն փողոցները, որոնք կրում են քաղաքական այն գործիչների անվանումները, ովքեր ի նպաստ հայ ժողովրդի գործունեություն չեն ծավալել: «Մենք պետք է մեր առօրյայից հեռացնենք կոմունիզմի ստվերը, դա խանգարում է մեզ ինքնադրսևորվել ապագային վերաբերող հսկայական քանակի հարցերի շուրջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով. «Պետք է փոխել բոլոր […]

«Բայց, հարգելի սեղանակիցներ, սփյուռքի ռեսուրսները ճիշտ չենք օգտագործում»

Տարիներ շարունակ, այն է՝ 1991 թվականից, երբ Հայաստանը հռչակել է իր անկախությունը, երկրի իշխանությունները շարունակաբար պայքարել են արտերկրի միջամտությունը Հայաստանի քաղաքականության վրա հնարավորինս քչացնելու համար՝ լինի դա մշակույթի, քաղաքականության, մեդիա դաշտի և այլնի վրա։ Եվ սա ճիշտ է ու այդպես էլ պետք է լինի, որովհետև դրսի միջամտությունը, անկախ իր էթնիկ պատկանելությունից ու հետաքրքրվածությունից, միևնույն է, […]

Թուրքերը իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին զորավարժություն են սկսել

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին սկսել են զորավարժություն անցկացնել Իրաքի սահմանին՝ Սիլոպի-Հաբուր սահմանային շրջանում: Մասնավորապես Հաբուրի սահմանային կետը անցում է ապահովում Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի և հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Զահո քաղաքի միջև; Այս մասին հայտնել է թուրքական բանակի գլխավոր շտաբը՝ նշելով նաև, որ զորավարժությանը զուգահեռ շարունակվում են հակաահաբեկչական օպերացիաները վերոնշյալ սահմանային գոտիներում: «Hurriyet» […]

«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները»

«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները: Հիշեցնեմ, որ երեք կողմերից երկուսը դրանք ընդունել են որպես հիմք բանակցությունների համար՝ Հայաստանը և Ադրբեջանը, Արցախը նույնիսկ որպես հիմք չի ընդունել: Այն պրոցեսը, որը չկա Ադրբեջանի պատճառով, քննարկելն անիմաստ է, քանի որ այսօր առարկայական բանակցություններ չկան»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:  Նա նշեց նաև. […]

«Կարողացել է փոխել մարդկանց…»/տեսանյութ/

«Վարչապետի գործնեությանը հետևում եմ դեռ այն ժամանակներից, երբ նա այլ պաշտոններ էր զբաղեցնում: Ես գիտեմ, որ նա բավականին հաջողակ բիզնեսմեն է եղել »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Ռուբեն Աղուզումցյանի խոսքով՝ վարչապետից բոլորիս սպասելիքներն էլ մեծ են.« Բայց, ինչպես միշտ , մենք հայերս շատ ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի