20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքերը իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին զորավարժություն են սկսել

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին սկսել են զորավարժություն անցկացնել Իրաքի սահմանին՝ Սիլոպի-Հաբուր սահմանային շրջանում: Մասնավորապես Հաբուրի սահմանային կետը անցում է ապահովում Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի և հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Զահո քաղաքի միջև;

Այս մասին հայտնել է թուրքական բանակի գլխավոր շտաբը՝ նշելով նաև, որ զորավարժությանը զուգահեռ շարունակվում են հակաահաբեկչական օպերացիաները վերոնշյալ սահմանային գոտիներում:

«Hurriyet» պարբերականը հիշեցնում է, որ իրաքյան Քուրդիստանում նախատեսվող անկախության հանրաքվեն խիստ քննադատության է ենթարկվել պաշտոնական Անկարայի կողմից: Նախագահ Էրդողանը անընդունելի է համարել Իրաքի տարածքային ամբողջականությունը խաթարող ցանկացած գործողություն:

«Այն խորապես անհանգստացնում է մեզ՝ գտնվելով մեզանից 350կմ հեռավորության վրա»,- ասել է Էրդողանը:

Վերլուծական շրջանակները հակված են կարծելու, որ հիշյալ զորավարժությունը անցկացվում է որպես ուղերձ՝ հղված քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին: Վերջինս համառորեն պնդում է, որ անկախության հանրաքվեի անցկացումը անհրաժեշտություն է:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ