20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները»

«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները: Հիշեցնեմ, որ երեք կողմերից երկուսը դրանք ընդունել են որպես հիմք բանակցությունների համար՝ Հայաստանը և Ադրբեջանը, Արցախը նույնիսկ որպես հիմք չի ընդունել: Այն պրոցեսը, որը չկա Ադրբեջանի պատճառով, քննարկելն անիմաստ է, քանի որ այսօր առարկայական բանակցություններ չկան»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: 

Նա նշեց նաև. «Մենք մեր հույսը անվտանգության հարցերում պետք է առաջին հերթին մեզ վրա դնենք: Խնդրի լուծումը Հայաստանի և Արցախի հզորացումն է, ինչես նաև համակարգված աշխատանքը, որը պետք է տարվի միջազգային ատյաններում, հասարակություններում»։
 
Եզրափակելով խոսքը՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ անհրաժեշտություն կա ջանքերը համախմբելու, քանի որ, ըստ նրա, հզորի դեմ չեն հարձակվում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ