04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր ուղղություններ Պաշտպանության նախարարությունից

«Հայաստան-Սփյուռք»  համաժողովին ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտնեց.

«Այն զորամասերում, որտեղ հազարից ավելի ժամկետային զինծառայող կա, բացելու ենք Թումո կենտրոններ, որտեղ զինծառայողները հնարավորություն կունենան ստանալ համակարգչային գիտելիքներ եւ կունենան ծրագրավորումից գոնե մինիմալ գիտելիքներ՝ հետագայում աշխատելու նպատակով»:

Մեկ այլ կարևոր ուղղություն, ըստ նախարարի, սպառազինությունն ու առաջնագծի կահավորումն է: «Ապրիլյան պատերազմից հետո կատարված աշխատանքների շնորհիվ մեր զինծառայողների համար առավել անվտանգ է: Առաջնագիծը պետք է շարունակել կահավորել, աշխատանքը պետք է լինի կանոնակարգված եւ համակարգված: Ինչ վերաբերում է սպառազինությանը, այստեղ ունենք եւ խորհրդատվության եւ աջակցության կարիք, քանի որ այս ոլորտն արագ զարգանում է եւ անընդհատ կատարելագործվում է: Մեր սփյուռքահայերը կարող են մեզ այս հարցում օգնել առաջին հերթին իրենց կապերով»,- ասաց նա:

Խոսելով գործընկերներից՝ նախարարը նկատեց, որ Ռուսաստանը եղել և շարունակում է Հայաստանի համար մնալ վստահելի դաշնակից:
 
«Իմ պաշտոնավարման ընթացքում առաջին այցը կատարել եմ Ռուսաստան և, անկախ այն ասեկոսեներից, որ կան, Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի դաշնակից», – նշեց նա:
 
Վիգեն Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանին շատ շահավետ պայմաններով է զենք վաճառում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ