13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  եղել է «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ պահվում է 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, որը սեպտեմբերի 13-ից հացադուլ է հայտարարել:

«Վերադառնում եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ՝

ա) Հայկ Կյուրեղյանը Անկախության օրվան ընդառաջ սեպտեմբերի 13-ից հացադուլի մեջ է, իր բնորոշմամբ՝ որպես դիմադրություն Անկախության թշնամիներին։

բ) ՔԿՀ վարչակազմը ապօրինի կերպով ինձ թույլ չտվեց մուտք գործել այն մասնաշենք, որտեղ պահվում են Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը։

Ինչպես գիտեք, ԱԺ պատգամավորների առաջ հարուցվող նման ապօրինի խոչընդոտների կապակցությամբ օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել եւ առաջիկայում այս թեման մանրամասն քննարկման կդրվի ԱԺ-ում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ