26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2017

«Հայաստան ջան». Ավետ Բարսեղյանի նոր հաղորդաշարը՝ Առաջինի եթերում /ֆոտո/

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ավետ Բարսեղյանը կներկայանա նոր հեռուստանախգծով: «Հայաստան ջան» ծրագիրը ինտելեկտուալ պայքար է, որը կընթանա երկու թիմերի միջեւ: Մասնակից յուրաքանչյուր եռյակը, որը կազմված կլինի հայտնի եւ սիրված արտիստներից, կփորձի պատասխանել ավելի շատ հարցերի, որոնց միջոցով կուտակած միավորների հանրագումարն էլ կորոշի խաղի ելքը: Հինգ փուլից կազմված խաղի ընթացքում կհնչեն բացառապես Հայաստանի ու հայերի պատմությանը, […]

Ինձ թվում է՝ չեք ուզում լավը նկատել. նախարար (տեսանյութ)

ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե երբ քաղաքացիները շոշոափելի փոփոխություններ կզգան իրենց մաշկի վրա, ասաց, որ դրա համար ժամանակ է հարկավոր: Նա թվարկեց, թե որ ոլորտներում ինչ արդյունքներ են գրանցվել այս մեկ տարվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում:

Թուրքիայում տղամարդը սպանել է իր հայազգի սիրուհուն

Թուրքիայի Անթալիայում սպանվել է ծագումով հայ, Վրաստանի քաղաքացի 51-ամյա Աննա Սաֆարյանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, սպանության կասկածանքով ձերբակալվել է 44-ամյա, Օ․Զ․-ն՝ ազգությամբ թուրք։ Բերման ենթարկելու ժամանակ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Պարզվել է, որ որոշ ժամանակ սիրային կապի մեջ է եղել 51-ամյա Աննա Սաֆարյանի հետ։ Հերթական հանդիպման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց […]

Արտակարգ դեպք Հյուսիսային պողոտայում. քաղաքացին մահացել է

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Թումանյան-Տերյան խաչմերուկում կտրուկ վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը: Շտապ օգնության բուժանձնակազմին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը, և նա մահացել է: Նախնական տվյալներով` գրանցվել է սրտի անբավարարություն: 

Վթարային ջրանջատումներ Ավանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 14-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: Ժամը 12.00-14.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` 3-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 14-րդ փողոցի և նրբանցքների, Ժամը 14.00-15.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի`  4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների և նրբանցքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

«Հանրապետականների մոտ գեղական կարգով հարցերը լուծելու սովորություն է ձևավորված եղել»

Երևանի ավագանու նիստին «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների միջև բախման պատճառն այն էր, որ«Ելք»-ի աշխետելաոճին «Հանրապետականը» սովոր չէ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։ «Նախկինում, ըստ երևույթին, լուրջ քննարկումներ չեն եղել, և Հանրապետականների մոտ գեղական կարգով հարցերը լուծելու սովորություն է ձևավորված եղել, որին մերոնք փորձում են վերջ տալ։ Սա անսովոր ռեակցիա է առաջացրել […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իսրայելի Կնեսեթի խորհրդարանական պատվիրակությունը

Սեպտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ Իսրայելի հետ բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը և «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատվում է […]

Գերմանիան մտադիր է Թուրքիային ներառել «անվտանգության ռիսկ» ներկայացնող երկրների ցանկում

Գերմանիայի կառավարությունը իր երկրի շահերի տեսանկյունից վտանգավոր է համարում Թուրքիայի հետախուզական ծառայության գործունեությունը: Այս մասին գրում է  թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ գերմանական «Tagesschau.de» լրատվակայքին հղումով: Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է Թուրքիան ներառել այն երկրների ցանկում, որոնք «հատուկ անվտանգության ռիսկ» են ներկայացնում Գերմանիայի պետական գաղտնիքները կրող հետախուզական մարմինների աշխատակիցների համար: «Անվտանգության ռիսկ» է համարվում նաև […]

ՓՊ-ն վերածվել է բռնապետական համակարգի. փաստաբանը առաջարկում է

Անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային փաստաբանական միություններ»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, գործադուլ անցող փաստաբանների հրավիրած հավաք-քննարկման ժամանակ ասել է  փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: «Ո՞նց եղավ, որ ունենք ոչ միայն քաղբանտարկյալներ, այլեւ փաստաբաններն են հանդես գալիս որպես քաղհալածյալներ: Նախկինում ունեցել ենք փաստաբանական միություններ, երբեւիցե չենք ունեցել մի իրավիճակ, երբ Փաստաբանների պալատը վերածվել է մի օղակի, որն առաջինն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված