Երբ է Աստված թողնում մեզ
Գոյություն ունի մեկ արգելք մարդու և Աստծո միջև՝ անվստահությունը։ Ավելի ճիշտ շատ արգելքներ կան, սակայն դրանք հաղթահարելի են, եթե ոչ մարդու համար, ապա՝ Աստծո համար։ Իսկ անվստահությունը անհաղթահարելի է նույնիսկ Աստծո համար, եթե մարդը համառում է։ Աստված կարող է միջամտել մեր կյանքին նույնիսկ մարդու համաձայնությունը հաշվի չառնելով, սակայն Տերն այդպես չի վարվում՝ հարգելով մարդու ազատությունը։ […]