29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ասել, որ Ագրամունտը չի փորձի տարբերակ գտնել, սխալ կլինի» (տեսանյութ)

Հոկտեմբերի 9-ին մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Henaran.am-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք մտահոգություններ կան, որ 102 հոգին հնարավոր չլինի ապահովել, որպեսզի  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականն ապահովվի: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ասել, թե Ագրամունտը ոչինչ չի ձեռնարկի, որպեսզի սա չլինի, դժվար է: 

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հենց առաջին օրը նիստի բացումից հետո նախատեսվում է Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվեարկություն: Առաջինը խոսքը տրվելու է անվստահության բանաձևն առաջինը ստորագրած նորվեգացի պատվիրակին, որը կներկայացնի հիմքերը և կխոսի անվստահություն հայտնելու գործընթացի մասին: Դրանից հետո քաղաքական խմբի ղեկավարներն իրենց տեսակետները կհայտնեն: «Չի լինելու դեբատ, որ այլ պատվիրակների հնարավորություն ընձեռվի տեսակետներ հայտնելու: Հետո խոսքը կտրվի Ագրամունտին, որից անմիջապես հետո տեղի կունենա քվեարկությունը: Պահանջվում է, որ քվեարկությանը մասնակցի նվազագույնը 102 հոգի, և երկու երրորդը պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն: Երբ անվստահություն կհայտնեն Ագրամունտին, նրա պարտականությունների անցումը կվերապահվի տարիքով ավագ փոխնախագահին: Իսկ ԵԽԽՎ նոր նախագահը կընտրվի հունվարյան նստաշրջանին»: 

ԵԽԽՎ-ում նաև աշնանային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը կլինի Ադրբեջանի պարտավորությունների մասին զեկույցը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ