14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ է մեր փաստաբանները խասյաթ ունեն դատարանում շյուղով գործելու. փաստաբան

Ավելի քան 180 փաստաբաններ այսօր գործադուլ են անում: Նրանք բողոքում են դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ:

Փաստաբանները  քննարկում են  հրավիրել:  Նշենք, որ  քննարկմանը մասնակցում է նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Այսքան տարի դատարան եմ գնում ու չէի պատկերացնում, որ կարող եմ հետս նռնակ տանել: Ամբողջ աշխարհում կծիծաղեն այդ ցանկի վրա: Դա «Քոմեդի քլաբի» տեքստ է: Դատարան չի կարելի տանել շյուղեր՝ ի՞նչ է մեր փաստաբանները խասյաթ ունեն դատարանում շյուղով գործելու: Դատարան չի կարելի տանել բակտերիաներ և վիրուսներ, չի կարելի այսպես ծիծաղել պետության վրա, սա ողբերգություն է»,-իր խոսքում ընդգծեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Տարածված հայտարարությունում գործադուլին միացած փաստաբանները նշել են, որ այս քայլով ցանկանում են իրենց բողոքն արտահայտել Հայաստանում փաստաբանության հեղինակության եւ փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսեւորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների եւ նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ