02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաստաբանների պալատը չի կարող որևէ մեկի հետ խաղերի մեջ լինել. Արա Զոհրաբյան

«Փաստաբանների պալատը չի կարող որևէ մեկի հետ խաղերի մեջ լինել: Փաստաբանների պալատը ներկայացնում եմ ես և ես առավել պատասխանատու եմ վերաբերվում այդ կարգավիճակին: Մարդկանց չի կարելի ոչ ճիշտ ուղղությամբ ուղղորդել և գցել փոսը»,-այսօր՝ սեպտեմբերի 13-ին փաստաբանների կողմից հրավիրված քննարկման ժամանակ ասաց  Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ փաստաբանները գործադուլ են անում և այդ շրջանակներում կազմակերպել ե քննարկում՝ապօրինի խուզարկությունների դեմ:

Պալատի նախագահը հայտարարեց, որ դատարաններում փաստաբաններին չեն խուզարկում, ընդամենը զննում են:

«Ես չեմ կարող Փաստաբանների պալատին միանգամից տանել ծայրահեղ քայլի: Ես պարտավոր եմ բոլորի շահերը ներկայացնել: Մի բան հստակ է՝ դատական կարգադրիչները կարող են զննություն իրականացնել, ինքս անվտանգության անհրաժեշտություն եմ տեսնում այս գործերով»,- ընդգծեց  Արա Զոհրաբյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն Արա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ դիմե՞լ է արդյոք Հատուկ քննչական ծառայություն, քանի որ ավելի վաղ հայտարարել էր, թե այլ ուղիներ էլ է տեսնում, այդ թվում՝ հաղորդում ներկայացնելու ՀՔԾ:

«Ես ասել եմ՝ եթե ձեր կարծիքով սա ապօրինի խուզարկություն է, այդ դեպքում պետք է դիմեիք իրավապահ մարմիններին, բայց իմ կարծիքով, սա զննություն է, ոչ թե խուզարկություն»,- հարցին ի պատասխան նշեց ՓՊ նախագահը:

Լուսինե Սահակյանի մյուս հարցին, թե որպես փաստաբան՝ ինքն ինչպես կվարվեր, Արա Զոհրաբյանն արձագանքեց, որ հաղորդում կներկայացներ Հատուկ քննչական ծառայություն, հաջողության չհասնելու դեպքում նաեւ Պալատի խորհրդին:

«Այսինքն պետք է դիմենք ՀՔԾ, Խորհրդին, տարիներով սպասենք որոշմա՞ն, իսկ մեր պաշտպանյալները մնան առանց պաշտպանների՞»,- հակադարձեց Լուսինե Սահակյանը:

Արա Զոհրաբյանը նշեց, որ չի կարծում՝ այս պայմաններում Լուսինե Սահակյանը պաշտպանում է իր պաշտպանյալների շահերը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ