08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հանրապետականների մոտ գեղական կարգով հարցերը լուծելու սովորություն է ձևավորված եղել»

Երևանի ավագանու նիստին «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների միջև բախման պատճառն այն էր, որ«Ելք»-ի աշխետելաոճին «Հանրապետականը» սովոր չէ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։ «Նախկինում, ըստ երևույթին, լուրջ քննարկումներ չեն եղել, և Հանրապետականների մոտ գեղական կարգով հարցերը լուծելու սովորություն է ձևավորված եղել, որին մերոնք փորձում են վերջ տալ։ Սա անսովոր ռեակցիա է առաջացրել Հանրապետականի մոտ։ Նրանք պիտի սովորեն , որ այժմ ուրիշ ձևով են աշխատելու, և Երևանի ավագանին Երևանի խորհրդարանն է։

Այնտեղ ուրիշ մշակույթ է պետք ու նման պահվածք այլևս չի կարող լինել», – նշեց պատգամավորը։

Վերջինս նաև ընդգծեց, որ փոխադարձ վիրավորանքներ չեն հնչել, և «Ելք»-ի կողմից հակազդեցություն է եղել ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ ոչ վայելուչ պահվածքի վերաբերյալ։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ