29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՓՊ-ն վերածվել է բռնապետական համակարգի. փաստաբանը առաջարկում է

Անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային փաստաբանական միություններ»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, գործադուլ անցող փաստաբանների հրավիրած հավաք-քննարկման ժամանակ ասել է  փաստաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Ո՞նց եղավ, որ ունենք ոչ միայն քաղբանտարկյալներ, այլեւ փաստաբաններն են հանդես գալիս որպես քաղհալածյալներ: Նախկինում ունեցել ենք փաստաբանական միություններ, երբեւիցե չենք ունեցել մի իրավիճակ, երբ Փաստաբանների պալատը վերածվել է մի օղակի, որն առաջինն է խախտում փաստաբանների շահերը: Երբ Պալատը սկսեց թիրախավորել փաստաբաններին, ակնհայտ էր, որ այսպիսի լայնածավալ խախտումներ էին տեղի ունենալու»,- նշել է  Արգիշտի Կիվիրյանը:

Փաստաբանի խոսքով, տարիներ առաջ անհնար էր պատկերացնել այսպիսի իրավիճակ, որ փաստաբանին կարող էին նման կերպ նվաստացնել:

«Փաստաբանների համար Փաստաբանների պալատն այժմ թիվ մեկ ռեպրեսիվ մարմինն է, որտեղ մարդիկ ֆեյսբուքյան կարծիքի համար պատասխանատվության են ենթարկվում: Միակ ելքն այլընտրանքային փաստաբանական միությունների ստեղծումն է: Բացի դրանից, Պալատը խախտում է իր փաստաբանների իրավունքը, վերածվել է բռնապետական համակարգի: Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները դրա վառ ապացույցն են»,- հավելել է փաստաբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ