26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 12, 2017

4 երեխաների մայրը 230 հազար դոլար է ծախսել՝ Բարբիին նմանվելու համար /ֆոտո/

Շոտլանդիայի բնակչուհի 39-ամյա Ամանդա Լավը ասում է, որ պլաստիկ վիրահատություններն իր տարերքն են։ Կինը խոստովանում է, որ արդեն կախվածություն է ձեռք բերել եւ չի պատրաստվում կանգ առնել։   Ամանդան խոստովանում է, որ արդեն 230 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ հանուն Բարբիին նմանվելու։ Ընդ որում, «Բարբին» 4 երեխայի մայրիկ է։   Ամանդան երիտասարդ տարիքում […]

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,  ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի  Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի  12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ  ԱԺ փոխնախագահը նշել է , որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի  Հանրապետության միջազգային ճանաչումը: Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 […]

Գրականությունը ոչ թե արդարանալու, այլ ներողություն խնդրելու միջոց է . Արա Ալոյան

Բանաստեղծություն երկնելու ի վերուստ տրված շնորհը Արա Ալոյան բանաստեղծի օդն ու ապրելու իմաստն է: Արան պատրաստվում է հրատարակել իր նոր գիրքը, որի ծնունդը նրա համար նույնքան սպասելի է, որքան զավակի ծնունդը: Սակայն գրական դաշտը մի տեսակ լցված է տարատեսակ ասելիքով, երբեմն անպատեհ ու ժամանակավրեպ, երբեմն ապագային տրվելիք երկիմաստությամբ: Henaran.am-ը զրուցեց բանաստեղծ Արա Ալոյանի հետ: Առանց […]

Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Ուշադրություն Օգոստոսի 12-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 12-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած […]

Ռեհանի օգտակար հատկանիշները

Ռեհանը, ինչպես բոլոր տեսակի կանաչեղենը, շատ օգտակար է։ Ռեհանը հարուստ է կալցիումով, կալիումով և երկաթով: 1 թեյի գդալ ռեհանում պարունակվում է К վիտամինի օրական նորմայի 85%-ը: Ռեհանը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են քաղցկեղային բջիջների զարգացումը:

Թույլ տուր, որ Աստված բժշկի քեզ

Եթե դուք անզգույշ եք ձեր լեզվի հանդեպ, վիճաբանում եք, բողոքում եք, ուրեմն դուք լուրջ խնդիր ունեք ձեր սրտի հետ: ՁԵՐ ՍԻՐՏՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՉԷ: Ամեն անգամ, երբ ձեր շուրթերից վատ խոսք է դուրս գալիս, կանգնեք մի պահ և ասեք Աստծուն. «Տեր, ես դեռ ունեմ նախանձի, չարության, բարկության արմատ իմ ներսում: Արի՛ իմ սրտի խորքը և […]

Մենք մինչև «դաբրո» չստանանք՝ չենք սկսի.Ազատ Արշակյան

«Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից որևէ արդյունք պետք չէ սպասել»,- այսօր՝ օգոստոսի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում   հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:  «Ես ոչ մի արդյունքի չեմ սպասում ու կարծում եմ՝ դա շատ լավ է, ստատուս քվոյի կարգավիճակը ՀՀ-ի և Արցախի համար լավագույն տարբերակն […]

Հղի քույրն ու եղբայրը ավտովթարի զոհ դարձան. վարորդը դատապարտվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի մեջ մեղադրվող Արթուր Միրզոյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը վճռեց Արթուր Միրզոյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ […]

Դոն Պիպոյի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ կասկածվողը դիմել է ծայրահեղ քայլի

Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը շարունակում է պահվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում: Այս մասին տեղեկացնում է  Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը: Արկադի Քոչինյանը հացադուլ էր սկսել  պահանջելով  փոխել իր խափանման միջոց`կալանքը: Նա մի քանի օր հացադուլ անելուց հետո՝ դադարեցրել է այն: Արկադի Քոչինյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի