26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2017

Չենջերը կվերանա՞ն. Ժողովուրդ

Տեւական ժամանակ է ինչ լուրեր են ջանառվում Հայաստանում տարադրամի փոխանակման կետերը փակելու, ասել է, թե վերացնելու մա­սին: Այս թեմայի շուրջ օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցնե­րից: Նրանք մտահոգված են, քանի որ համոզված են, որ առաջիկայում տարադրամի փոխանակում իրականաց­վելու է միայն հայաստանյան առեւտրային բանկերում: Օրաթերթը տարադրամի փո­խանակման կետերը փակելու հարցի առնչությամբ դիմեց ՀՀ կենտրոնա­կան […]

Արգամի «ստարշի բռատը» մատնում է իրեն. Հրապարակ

Սոցիալական ցանցերը, մաս­նավորապես՝ Ֆեյսբուքը, շատ օգտակար ու անսպասելի բա­ցահայտումներ կարող են անել օգտա­տիրոջ մասին, մատնելնրա մտադրու­թյունները, բացահայտել պլանները: Մինչ Արտաշատի նախկին քաղաքապետ, այժմ Աժ պատգամավոր Արգամ Աբրահամյանը խուսափում է հայտարարել նախկին պաշտոնում իրեն փոխարինողի անունը, փոխքա­ղաքապետ Գագիկ Պողոսյանը բացա­հայտ նախընտրական կոմպանիա է սկսել Ֆեյսբուքում (Հովիկ Աբրահամ­յանի ազգական փոխքաղաքապետն այս ընթացքում եղել է Արգամի մեջքը պինդ […]

Հաշվեհարդարը հեռու չէ. հայտնի օլիգարխը տագնապի մեջ է. Հրապարակ

Սեյրան Օհանյանի ՕՐՕ-ի անփառունակ պարտու­թյունից հետո նրանց կողքին գտնված, որեւե կերպ ընտրական գործընթացներին մասնակցած անձինք տագնապի մեջ են: Նրանց թվում է, որ հաշվեհարդարը հեռու չէ: Դա է պատճառը, որ, ասենք, նրա վաղեմի ընկերը, ով ստանձնել էր նախընտրական կամպանիայի ֆինանսավորումը, անսպասելիորեն հայտնվեց վարչապետի ներդրողների ակումբում սեփական անձն անկանխատեսելի փորձություններից զերծ պահելու եւ ռեժիմին եւս իր հավատարմությունը ցույց […]

Ծառուկյանը՝ Անի Հովհաննիսյանի համար. Ժամանակ

Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի եւ Տիգրան Ուրիխանյանի գործով դատա­վարությունը դեռ շարունակվում է եւ հունիսի 8-ին Ուրիխանյանը պետք է հարցաքննվի դատարա­նում: Թերթին հասած տեղեկություններով՝ սակայն հիմա էլ դա­տաքննությունից զատ՝ Տիգրան Ուրիխանյանը եւ Անի Հովհաննի­սյանը բանակցությունների մեջ են, որպեսզի գործը երկուստեք շահեկան ավարտվի: Բացի այդ, Ուրիխանյանը ներգրավվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակ հենց պայմանով, որ պետք է հրաժարվի այդ […]

Վարչապետի անձնականին վերաբերող սենսացիոն բացահայտումներ կլինեն. Ժամանակ

Առաջիկայում չի բացառվում, որ մեծ դիմակայույթուն սկսվի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոստիկանության միջեւ: Ոստիկանության կողմից օրերս Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունից հետո վարչապետը, որպես պատասխան, ցանկանում է կառավարության վերահսկողական վարչությանը «գործուղել» ոստիկանություն, որտեղ ստուգումների արդյունքում հույս ունի հասարակության համար սենսացիոն բացահայտումներ անել: Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը լավ չի պատկերացնում […]

Ջրում դի է հայտնաբերվել

Հունիսի 1-ին, ժամը 12:50-ին տեղեկություն է ստացվել, որ  Կոտայքի  մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 94 շենքի նկուղում՝ ջրի մեջ (մոտ 2,5 մ խորություն), դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ջրից դուրս են բերել 1955 թ. ծնված Ե. Մ.-ի դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի