26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 31, 2017

Նալբանդյանն ու եվրոպացի բանագնացները քննարկել են Հայաստան – ԵՄ փոխգործակցությունը

Մայիսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ: ԱԳՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցության, Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում […]

«Հաց բերող»-ին հողին են հանձնել.մանրամասներ

«Հաց բերող»  Արթուր Սարգսյանին հողին են հանձնել երկու շաբաթ առաջ : Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց   «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի տնօրեն Անի Կաղինյանը: Նա նշեց, որ քանդվել է բետոնապատ դամբարանը, որտեղ թաղված էր Արթուր Սարգսյանը և  այն հողով է ծածկվել: «Նրա եղբայրն ու մայրը գտնում էին, որ բետոնապատ դամբարանում թաղելը ճիշտ չէ և […]

Ինչպես նվազեցնել խոլեստերինի մակարդակը տնային պայմաններում

Այսօր միլիոնավոր մարդիկ տառապում են բարձր ճնշումից եւ խոլեստերինի բարձր մակարդակից։ Նման հիվանդությունները ողջ կյանքում խնամք են պահանջում։ Սակայն կան բնական միջոցներ, որոնք դեղահաբերից ոչ պակաս արդյունավետ են եւ չունեն բոլոր այն կողմնակի միջոցները, որոնք առաջացնում են դեղահաբերը։ Ահա այս 7-օրյա բուժման կուրսին հետեւելով՝ ձեր վիճակը կբարելավվեք։ Բաղադրիչները՝ Փոքր կտոր քերած կոճապղպեղ 1 փոքրիկ սխտոր՝ […]

Ծնված ամիսը որոշում է, թե երեխան որքան առողջ կլինի

Այն մասին, որ տարվա եղանակը, երբ մարդ ծնվում է, ազդում է նրա ճակատագրի վրա, գիտնականները վաղուց են խոսում: Հիմա էլ նրանք պարզել են, որ ծնված ամիսը կարող է որոշել, թե երեխան որքանով առողջ կլինի, գրում  է “Дни.Ру”-ն: Ամենաառողջը մայիսին ծնվածներն են, իսկ ամենից հաճախ հիվանդանում են հոկտեմբերին ծնվածները:Մասնագետները ուսումնասիրել են 1.7 միլիոն մարդու` 1985-2013 թվականների […]

Ինչպես հրաժարվել ծխախոտից. հոգեբանը մանրամասնում է/տեսանյութ/

«Ծխախոտից կախվածությունը ավելի շատ հոգեբանական է»,-այսօր՝ մայիսի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանը ընդգծում է, որ շատերը ծխում են սուրճի հետ, կամ քեֆի վայրերում, այսինքն՝ ձևավորում են պայմանական ռեֆլեքսներ: Ծխախոտից հրաժարվելու համար հարկավոր է անընդհատ կրկնել.«Ես զզվում եմ ծխախոտից, վատ եմ զգում ծխախոտից և այլն»: Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմնադրամն այլևս իրողություն է. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, այդ թվում՝ հիմնադիրների և նրանց կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների, խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների և հիմնադրամի գործադիր տնօրենին: Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի ձևավորման ընթացքը, հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ գիտնականներ, […]

Ադրբեջանի ու ՀՀ պատվիրակության ներկայացուցիչների միջև բախումներ են եղել

«Ելք» խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովի ժամանակ բախումներ են ունեցել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է Վրաստանի պատվիրակությանը, ապա Է. Մարուքյանի խոսքով՝ նրանք բոլոր կոնֆլիկտային խնդիրները ներկայացրել են մեկ հարթության մեջ, որտեղ Ռուսաստանը մասնակցություն ունի: «Ես Վրաստանի ներկայացուցչին ասացի, որ ընդհանրացում չի կարելի, […]

Մոսկվայի փոթորիկը Հայաստան կգա՞

«Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորիկը Հայաստան չի ներթափանցի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակնշել է  ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Այսպիսի կարծիք կա մեր հասարակության մեջ, թե Մոսկվայի կլիմայական պայմանները ներթափանցում են Հայաստան: Ուզում եմ հանգստացնել եւ ասել, որ այդպես չէ: Անհանգստություն կա, թե Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորկաբեր ճակատը կարող է տեղափոխվել Հայաստան:  […]

Քննարկվել է «Սեւան» ազգային պարկի զարգացման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են  «Սեւան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Կառավարությունից  հայտնում են, որ մասնավորապես, ներկայացվել է «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական եւ բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի