«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը ԱԺ-ն երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունեց՝ 61 կողմ, 35 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հայտարարեց, թե բացակա պատգամավորներ կան, բայց քվեարկած պատկերում կա լրիվ […]
Գրեթե տասը օր առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում ակնհայտերեն երևում էր՝ ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական Demokrathaber.com լրատվակայքը մանրամասնեց՝ միջադեպը տեսանկարահանել է «Ամերիկայի ձայնը»: Դրանում պարզ երևում էր, որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայից հետևում էր խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված […]
Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել (Գ Հովհ. 1։11)։
«Ունենք գյուղեր, որտեղ անգամ դպրոցներ չկան: Համայնքների խոշորացմանը անդրադառնալով՝ կարծում եմ՝ շրջաններին պետք է վերադառնանք ու փորձենք լուծել այս ոլորտում առկա խնդիրները», – անդրադառնալով համայնքների խոշորացման թեմային՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Վերջինս շեշտեց՝ համայնքները միավորելիս հարկավոր է մի փաստ հաշվի առնել. չի կարելի կառավարիչի ուսերին մեծ բեռ դնել: […]
Ազգային ժողովը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունեց միաձայն՝ 93 կողմ: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է երկրի ամբողջ տարածքում, այդ թվում, սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով նոր մրցույթներ հայտարարել: Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ: Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի […]
«Համայնքների խոշորացումը դրական բան է, ուղղակի պետք է գտնել ճիշտ ձևաչափ, որ դա օգուտ բերի, ոչ թե վնաս: Դա միանգամից չի կարելի անել: Մարդկանց պետք է նախապատրաստել, քանի որ, ասենք, կան գյուղեր, որ երեխաները պետք է դպրոց գնան, բայց կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Եթե բոլոր գյուղերում ապահովվի ինտերնետ կապ, պարտադիր չէ, որ քաղաքացին […]
«Ժամանակակից աշխարհում ունենք երեխաների հոգեբանական պաշտպանության հետ կապված լուրջ խնդիր: Հատկապես մեծ են երեխայի նկատմամբ հոգեկան բռնության վտանգները, որը կապվում է նաև առօրյա սոցիալական խնդիրների հետ»,-այսօր՝ մայիսի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մանկական հոգեբան Տաթև Աբրահամյանը: Հոգեբանը ընդգծեց, որ Հայաստանում մասնագետների կարիք կա և երեխաների հոգեբանական պաշտպանվածությունը շատ վատ վիճակում է: «Ծնողների […]
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է՝ Կառավարության ոոշումը՝ մի շարք պետական հաստատություններ վաճառքի հանելու վերաբերյալ, չի կարելի ճիշտ համարել: Այս մասին վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ զրույցում: «Ոմանք վստահ են, թե իրենք լավ տնտեսագետներ են, բայց, ներեցե՛ք, նրանք ուղղակի դատարկ մարդիկ են: Պետպատվերի վերաբերյալ էլ մի բան ասեմ. լավագույն դեպքում, հիվանդը տալիս է […]