28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Համայնքների խոշորացման մեծագույն խնդիրը /տեսանյութ/

«Համայնքների խոշորացումը դրական բան է, ուղղակի պետք է գտնել ճիշտ ձևաչափ, որ դա օգուտ բերի, ոչ թե վնաս: Դա միանգամից չի կարելի անել: Մարդկանց պետք է նախապատրաստել, քանի որ, ասենք, կան գյուղեր, որ երեխաները պետք է   դպրոց գնան,  բայց կարող են որոշակի խնդիրներ  առաջանալ: Եթե բոլոր գյուղերում ապահովվի ինտերնետ կապ, պարտադիր չէ, որ քաղաքացին գնա մարզկենտրոն ինչ-որ տեղեկանքի համար:

Կան համանքներ, որ մարզկենտրոնից հեռու են 70 կմ: Նմանատիպ խնդիրները  կարելի է լուծել. տեխնիկական  պրոբլեմներ են դրանք: Համայնքապետարաններում  կարող են փաստաթղթերը պատրաստել, համացանցի միջոցով ուղարկել մարզկենտրոն ու տվյալ տեղեկանքը ստանալ քաղաքացու համար, թե չէ, թոշակառուն  ինչպե՞ս կարող է այդքան ճանապարհ կտրել ու հասնել մարզկենտրոն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝  անդրադառնալով համայնքների խոշորացման թեմային:

Վերջինս շեշտեց՝ համայնքների խոշորացման հարցում մեծագույն խնդիրը կարող է ծառանալ  աշակերտների առաջ.  եթե նա պետք է հարևան գյուղ գնա՝ հանրակրթական կրթություն ստանալու, նա ժամերով չի կարող սոված մնալ, ստացվում է՝ այս պարագայում աշակերտներին հարկավոր է ապահովել նաև սննդով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ