12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ու ՀՀ պատվիրակության ներկայացուցիչների միջև բախումներ են եղել

«Ելք» խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովի ժամանակ բախումներ են ունեցել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերում է Վրաստանի պատվիրակությանը, ապա Է. Մարուքյանի խոսքով՝ նրանք բոլոր կոնֆլիկտային խնդիրները ներկայացրել են մեկ հարթության մեջ, որտեղ Ռուսաստանը մասնակցություն ունի: «Ես Վրաստանի ներկայացուցչին ասացի, որ ընդհանրացում չի կարելի, որ ԼՂ կոնֆլիկտը տարբերվում է մյուս կոնֆլիկտներից, և միակ կոնֆլիկտն է, որտեղ ռուսական զորք չկա: Նաև նշեցի, որ ինքս երբեք չէի համեմատի Վրաստանը Ադրբեջանի հետ, քանի որ Վրաստանը երբեք չի հարձակվում Օսեթիայի վրա և չի խոշտանգում զինվորների մարմինները», -նկատեց նա:

Է. Մարուքյանի դիտարկմամբ՝ իր ելույթից հետո շատ պատվիրակներ մոտեցել են և շնորհակալություն հայտնել, որ ինքը ներկայացրել է իրավիճակը` պնդելով, որ անձամբ տեղյակ չէին ղարաբաղյան հակամարտության մանրամասներից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ