26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 27, 2017

Բացառիկ տեսանյութ գեներալ Մանվելի որդիների ուղղությամբ կրակոցների միջադեպից /տեսանյութ/

Անցած տարի՝ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցավ  բռնությամբ և  կրակոցներով զուգորդված հայտնի միջադեպը, որ դատաքննությունը ընթանում է 2016 թվականի դեկտեմբերի 10-ից: Միջադեպի առանցքում Էջմիածնի գործող քաղաքապետ, այդ պահին քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանն էր, որի մեքենայի ուղղությամբ, ըստ այդ պահի լուրերի, կրակել էր մյուս թեկնածուն՝ Արթուր Թումանյանը: Օրերս մամուլում տարածվեց տեղեկատվություն, թե դատական նիստերը անցնում […]

Մայիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 29-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:   ԹԵՄԱ՝  նոր սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկությունները:  

Աղի բուժիչ հատկանիշները

Աղն օգտագործում են ոչ միայն սննդի մեջ, այլեւ տարբեր հիվանդությունների պարագայում։ Այն օգտագործում են անգինայի, հարբուխի, մրսածության, սնկային հիվանդությունների, այրվածքների պարագայում։ Անգինայի դեպքում՝ 1 թեյի գդալ աղը մեկ բաժակ տաք ջրի մեջ լցրեք, 2 կաթիլ յոդ ավելացրեք ու 3-4 անգամ օրվա մեջ ողողում արեք։ Այրվածքի դեպքում՝ այրված հատվածը լվացեք աղաջրով։ Գրիպի դեպքում՝ աղաջուր արեք՝ մեկ […]

100 հազար դրամ «Վերջին զանգ» -ի համար. ահազանգ

Ամեն տարի կարելի է լսել ՀՀ ԿԳ նախարարի,  մարզպետների  զգուշացումները, հորդորներն ու պահանջը, որ «Վերջին զանգ» միջոցառմանը անտեղի գումարներ  չհավաքվեն ու չծանրացնեն ծնողների հոգսը: Բայց  ամեն տարի  ոչ բոլոր դպրոցներն են, որ  հետևում են այս պահանջին՝ ծնողների, երեխաների, դասղեկների նախաձեռնությամբ պարտադիր է դառնում միանման հագուստը,  միջոցառման «յուրահատուկ»   սցենարը, կրեատիվ  լուծումներով  պարերը, նկարահանումներն ու  ավարտական երեկույթների […]

Մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր ժամը` 09:00-ից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ  մեկնարկել են համապետական շաբաթօրյակի   համակարգման աշխատանքները: Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր […]

ԱԺ նախագահը մանուկներին հրավիրում է

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, խորհրդարանի այգում տեղի կունենա ուրախ միջոցառում։ Հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի։     Հարգանքով՝  ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Լանջիկցի գործարարը Ռուսաստանում «Լանջիկ» անունով փողոց է անվանակոչել/ֆոտո/

Լանջիկցի Համլետ Հովհաննիսյանը 19 տարի է ապրում  ու աշխատում է Ռուսաստանում: Բայց ինչպես ինքն է ասում, սրտով ու հոգով կապված է Լանջիկի հետ: Ընտանիքը ապրում է գյուղում,  ինքն էլ ինչքան կարողանում է օգնում է   գյուղին: «Հոգով Լանջիկում եմ, մարմնով՝ Ռուսաստանում։ Ծննդավայրիս կարոտից առաջարկեցի փողոցներից  մեկը «Լանջիկ» կոչել», ասաց  հայրենասեր գործարարն ու  բջջայինով ցույց տվեց քարտեզի […]

«Իրենց թվում է՝ կարող են սարեր շուռ տալ» /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահ է՝  «Ելք»  դաշինքը ԱԺ-ում առանձնապես ոչ մի  փոփոխություն  անել չի կարողանա: «Փոփոխություններ անելու համար նախ հարկավոր է օրիենտացիոն հարց առաջ քաշել, որպեսզի աջակցություն լինի, այդ թվում՝ ֆինանսական: Կառույցներ ստեղծելու, փոփոխություններ անելու համար գործիքներ, ֆինանսներ են հարկավոր: Իսկ ֆինանսներ կարող ես ունենալ այն դեպքում, եթե ունես գործընկերներ կամ ՌԴ-ում կամ արևմտյան երկրներում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի