26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2017

Հունաստանը մերժել է թուրք զինվորականներին արտահանձնելու Անկարայի պահանջը

Հունական դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջը: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` նախորդ շաբաթ Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժել էր 3 այլ թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքը) Թուրքիային արտահանձնելու պահանջը: Միջանկյալ նշենք, որ ընդհանուր առմամբ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան էին փախել 8 […]

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Ալի Լարիջանիին

  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ գործընկեր, խոր կսկիծով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող Գոլեստան նահանգում ածխի հանքահորում որոտացած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ […]

Վարչապետը ոչ դեկորատիվ շաբաթօրյակ է պահանջում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առաջարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջարկեց մայիսի 20-ին համապետական շաբաթօրյակ անցկացնել:  «Ընդ որում՝ այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել, որ ձևական չլինի, համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի հանում և այլն»,- նշեց վարչապետը։ Կարեն Կարապետյանը  ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մաքսիմալ պատրաստվել շաբաթօրյակին։ Նախարար Դավիթ Լոքյանը վարչապետին ասաց, որ մայիսի 20-ը շաբաթօրյակի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին և տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Գանձանակների ողջ հասույթը ուղղվում է սոցիալապես կարիքավորներին

Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիրը Լոռու մարզի և ի մասնավորի Վանաձոր քաղաքի այն հիմնական բարեգործական ծրագրերից է, որից ամեն տարի օգտվում են հարյուրավոր կարիքավոր ընտանիքներ:  Ծրագիրն իրականացնում է թեմի սոցիալական բաժինը: Նախորդ տարիների փորձառությանը՝ այն է, սննդի, հագուստի խանութներից մթերք ու հագուստ և դրամահավաքի միջոցով գումար հավաքելուն այս տարի ավելացավ նաև սննդի խոշոր խանութներում գանձանակների տեղադրումը, […]

Բանտարկյալներին «փոշենման զանգված» են բերել

Մայիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Գ.-ին կարճատեւ տեսակցությունից հետո կատարված խուզարկությամբ մոտից հայտնաբերել են 2,7 գրամ սպիտակ փոշենման զանգված եւ մեկ ներարկիչ` լցված 2 մլգ թափանցիկ հեղուկով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ նույն օրը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. […]

Հանրապետականը բացառում է

«Շատ անհաջող համեմատություն է արված: «Հանրապետականում» նման բան չի կարող լինել, և նման միտք արտահայտողն առնվազն տեղյակ չէ ՀՀԿ-ի ներքին կարգապահությանը, կուսակցականների հարաբերություններին, որոշումների ընդունման ձևաչափին և կուսակցական միասնական գործունեությանն, այդ պատճառով էլ նման անիրական, անհեթեթ բաներ է խոսել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` արձագանքելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի […]

Հայաստանը նոր դեսպան կունենա Վրաստանում

Henaran.am-ի հավատսի տեղեկություններով՝  քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն  Սերգեյ Մինասյանը կնշանակվի Վրաստանում Հայաստանի  դեսպան:  Հիշեցնենք՝ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է  Յուրի Վարդանյանը: Ի դեպ, առաջիկայում ՀՀ դիվանագիտական կորպուսը կհամալրվի եւս մի քանի նոր նշանակումներով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված