01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2017

Նորաշենի գյուղապետի մեքենայի վրա կրակել են ՌԴ պետհամարանիշի մեքենայից. նոր մանրամասներ

Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ մայիսի 3-ին ժամը 18:40-ի սահմաններում Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում անհայտ անձինք «Լադա Պրիորա» մակնիշի 777/93 ՌԴ հաշվառման համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով հետապնդել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պատկանող «Վազ2107» մակնիշի 44VV443 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակը: Նախագահ Սերժ Սարգսյանին, մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, […]

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել «Gala TV»-ի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով: Դատարանը միանձնյա որոշել է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը (արդար դատաքննության և վկաների հարցաքննության իրավունք): Դատարանը պարտավորեցրել է Հայաստանին հայցվորին փոխհատուցում վճարել ընդհանուր առմամբ 3900 եվրո՝ 2400 եվրո պատճառված ոչ նյութական վնասի և 1500 եվրո […]

Բացահայտվել է ԴԱՀԿ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության ևս մեկ դեպք

  Բացահայտվել է ԴԱՀԿ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության ևս մեկ դեպք   ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ Արմեն Խաչատրյանը, 2009թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսի 9-ը զբաղեցնելով ԴԱՀԿ ծառայության […]

Հայտնի գրողը բաժակը նետել է հաղորդավարուհու վրա /տեսանյութ/

Հայտնի գրող Միխայիլ Վելլերը РЕН ТВ հեռուստաընկերությանը հյուրընկալվելիս վրդովվել է, որ հաղորդավարն ընդհատում է իրեն եւ այնքան է բարկացել, որ բարձրախոսն ու ջրի բաժակը նետել է հաղորդավարուհու վրա։ Մանրամասները՝ տեսանյութում

«Մեր հանրային գումարները վերածվում են տների, դղյակների»

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն, ինչպես հայտնել ենք, այսօր  նախընտրական քարոզարշավ էր իրականացնում  Ավան համայնքում: «Մեր հանրային գումարները վերածվում են այսպիսի տների, դղյակների: Եկել ենք, որպեսզի այդ ոչ համարժեք եկամուտներով ձեռք բերված տունը ցույց տանք. համեմատեք իր ստացած աշխատավարձն ու տունը: Այն, ինչ նա հայտարարագրել է և աշխատավարձ է ստացել այս տարիների ընթացքում՝ անհամատեղելի են: Ափսոս, որ […]

Ներդրումները ավելացել են. նախարար/տեսանյութ/

«Ներդրումներն ու հարկային հավաքագրումներն ավելացել են»,-այսօր՝ մայսիսի 4-ին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարի  խոսքով, կատարված ներդրումների չափի մասին կհրապարակեն մայիսի վերջին: «Եթե նայենք առաջնորդող ինդիկատորները, ամեն դեպքում 6.6 % տնտեսական ակտիվությունը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն: Դա նշանակում է, որ մենք ամեն դեպքում վերջին ամիսներին պետք է […]

«Սիրուն չի, Տարո´ն ջան»

«Ելք» դաշինքի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն այսօր իրականացնում է Նոր Նորք համայնքում: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քայլելու ընթացքում  բարձրահարկ շենքերից  մեկում նկատեց, որ աղբատար խողովակը խցանված է,  իսկ բնակիչները չեն կարող կապ հաստատել համատիրության հետ։ «Մարդիկ չգիտեն իրենց համատիրությունների տեղը, բարձրահարկ շենքի աղբատար խողովակը մինչև վերջ խցանված է»,-ասաց նա: Ապա ֆիքսելով հասցեն ուղիղ եթերում նետեց. «Սիրուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի