«Մեր հանրային գումարները վերածվում են տների, դղյակների»
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն, ինչպես հայտնել ենք, այսօր նախընտրական քարոզարշավ էր իրականացնում Ավան համայնքում:
«Մեր հանրային գումարները վերածվում են այսպիսի տների, դղյակների: Եկել ենք, որպեսզի այդ ոչ համարժեք եկամուտներով ձեռք բերված տունը ցույց տանք. համեմատեք իր ստացած աշխատավարձն ու տունը: Այն, ինչ նա հայտարարագրել է և աշխատավարձ է ստացել այս տարիների ընթացքում՝ անհամատեղելի են: Ափսոս, որ քաղաքապետը ոչ թե քաղաքի, այլ իր անձնական բարեկեցության մասին է մտածում:
Մենք քիչ այն կողմ տեսանք քանդած ճանապարհները: Բարձրաստիճան պաշտոնյա լինելու տասը տարի ժամանակահատվածում իմ տունը չի փոխվել, եթե քո երկրում կա շուրջ 35 տոկոս աղքատություն, դու այսպիսի տուն ունենալու իրավունք չունես»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: