27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2017

Մեր երկիրը չունի թիկունք և սահման, առաջին կամ հետին գիծ. Լևոն Մկրտչյան

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովի բացմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարար […]

«Պատիվ ունեմ» ծրագիրը կբարձրացնի բանակի մարտունակությունը

«Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքների դեպքում «Ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է»,-այսօր «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: ««Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է լուծի մեր պետության ռազմական անվտանգության ապահովման հարցը, իսկ այն ապահովում է ամբողջ պետությունը բոլոր ոլորտներում»,-նշեց նա: Նախկին նախարարը հավելեց, որ եթե չլինի զարգացած տնտեսություն, մենք չենք կարող բանակի մարտական հզորությունը ապահովել, ժամանակակից […]

Մի քիչ համբերեք. ՀՅԴ-ը դեռ չի բացում փակագծերը

«Երևի նորից Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին հուշագրի անհրաժեշտություն լինի, դրա մասին հրապարակային կասվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Դիտարկմանը, թե ի՞նչ պորտֆելներ կպահպանի Դաշնակցությունը, նախարարը նշեց. «Խնդրում եմ մի քիչ համբերեք: Բանակցություններն ընթանում են: Դրա մասին հրապարակային կասվի»: Ինչ վերաբերում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ կապված հայտնի […]

Էրդողանը ահաբեկիչ է անվանել ԵԱՀԿ դիտորդներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ» է անվանել սահմանադրական հանրաքվեի ժամանակ առաքելություն իրականացրած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամներին: Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի` «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ որպես իր ասածի «հիմնավորում»` Էրդողանը նշել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներից մեկը ելույթի ժամանակ ձեռքին պահել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշը: «Դրանք հանրաքվեն վերահսկելու համար ԵԱՀկ-ի […]

Կշարունակի՞ պաշտոնավարել

«Կապրենք, կտեսնենք՝ կշարունակեմ պաշտոնավարել, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե հարցին՝ արդյո՞ք շարունակելու է պաշտոնավարել, երբ նոր կառավարություն ձևավորվի: Խոսելով սիրիահայերի խնդիրներից` նա ասաց. «Իսկ ինչ աշխատանքին է վերաբերվում, աշխատանք կա, սիրիահայերը փնտրում են ավելի բարձր վարձատրվող աշխատանք, իհարկե, ոչ միշտ է հնարավոր նման աշխատանք գտնել: Բացի դրանից, նրանք […]

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Չորրորդ իշխանություն թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով: Այսպես, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի […]

«Խաղում ես նրանց խաղը»

«Երեւանի ավագանու ընտրությունները մի փոքր տարբերվում է, սակայն սա էլ, ըստ էության, մի մեծ գյուղ է, որի ընտրությունները էական նշանակություն ունենալ չեն կարող մեր պայմաններում, երբ Սահմանադրությունը կասկածի տակ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Ըստ նրա` այս  ընտրությունները մեծ դերակատարում կունենային, եթե գաղափարական հենքի վրա լիներ, կամ էլ ընդդիմադիր դաշտը համախմբվեր:  […]

Թուրքիան ներմուծման բնագավառում Հայաստանի երրորդ գործընկեր երկիրն է

 ՀՀ-ում  ներդրումներ կատարվել են հիմնականում Լյուքսենբուրգից, Կիպրոսից և Միացյալ  թագավորությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ՝ ներդրումներ կատարվել են հիմնականում հանքարդյունաբերության, էլեկտրաէներգիայի ու գազամատակարարման ոլորտներում:  Ըստ տնտեսագետի՝  ՀՀ-ն պետք է ջանա ներդրումներ բերել  մեր երկիր: «2016-ը մենք փակում ենք -52 միլիարդով: ՌԴ ներդրումներ ավելի շատ են գնացել, քան եկել: […]

Գորիսում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 21-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Գորիս քաղաքի` Ավանգարդ (ուսանողական) թաղամասի, Արցախյան խճուղու, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 3, 7, 11, 15, Ավանգարդ 5-րդ թաղամասի 9-ից-16 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված