14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Խաղում ես նրանց խաղը»

«Երեւանի ավագանու ընտրությունները մի փոքր տարբերվում է, սակայն սա էլ, ըստ էության, մի մեծ գյուղ է, որի ընտրությունները էական նշանակություն ունենալ չեն կարող մեր պայմաններում, երբ Սահմանադրությունը կասկածի տակ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Ըստ նրա` այս  ընտրությունները մեծ դերակատարում կունենային, եթե գաղափարական հենքի վրա լիներ, կամ էլ ընդդիմադիր դաշտը համախմբվեր: 

 «Մենք հերթական նահանջն ապրեցինք, քանի որ հրապարակները չլցվեցին դժգոհ բազմությամբ։ Բարոյապես կոտրված բազմությունը չի կարող դժգոհելու ընդունակ լինել, իսկ բարոյապես կոտրելու համար բավական է մարդուն ասել՝ վերցրու այս փոքրիկ օժանդակությունը եւ լռիր, խնդրում եմ։ Այնպես որ, ընտրակաշառք բաժանելը միայն տվյալ պահի համար չէ, այլեւ առաջիկա 5 տարվա ընթացքում մարդկանց կոտրելու համար է։

Մենք պիտի ազդարարենք, որ պետք է գնանք կամ միասին, կամ ԱԻՄ-ն ինքնուրույն չի գնա, քանի որ միասին գնալու դեպքում կարող ես խեղկատակությունն էլ վերածել ինչ-որ ներկայացման, եթե առանձին-առանձին ես գնում, ապա խաղում ես նրանց խաղը, ովքեր այս երկիրը դարձրել են իրենց տնամերձը»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ