25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պատիվ ունեմ» ծրագիրը կբարձրացնի բանակի մարտունակությունը

«Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքների դեպքում «Ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է»,-այսօր «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: ««Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է լուծի մեր պետության ռազմական անվտանգության ապահովման հարցը, իսկ այն ապահովում է ամբողջ պետությունը բոլոր ոլորտներում»,-նշեց նա: Նախկին նախարարը հավելեց, որ եթե չլինի զարգացած տնտեսություն, մենք չենք կարող բանակի մարտական հզորությունը ապահովել, ժամանակակից զինտեխնիկա ունենալ:

Ըստ նրա՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը կբարձրացնի բանակի մարտունակությունը: «Մենք պետք է բարձրացնենք սպայի դերը, որ սպան դառնա լավագույն մասնագիտությունը, թեև այն մասնագիտոթյուն չէ, այլ կարգավիճակ է, որ սպան հասարակության կողմից լինի ընդունված հարգված և զբաղեցնի իր համապատասխան տեղը: Մենք հերոսների շարք ունենք, բայց չունենք սպա, որ հերոս է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ