26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2017

«Որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում, շահույթ չկա»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն: Վարչությունը, ելնելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014 և 2015 թվականների տնտեսական արդյունքների վերլուծությունից, ըստ գործունեության արդյունավետության մակարդակի իրականացրել է նշված կազմակերպությունների դասակարգում, ինչի համար որպես հայտանիշներ ընդունվել […]

Արցախյան ազատամարտում զոհված մեր հերոս քույրերը այսօր էլ մեզ հետ են

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ,   ՀՀ սփյուրքի նախարարությունում տեղի ունենցավ Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում, որին ներկա էին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների` Մարտիրոսյան Զոյայի, Եսայան Ռուզաննայի,   Սարգսյան Մարիետայի, Սարգսյան Արմինեի և ազատամարտիկ Ազնիվ Բալասանյանի մայրերը, պատերազմին մասնակցած «Անահիտ» դասակի կին մարտիկները, հայրենադարձ կանայք:  Բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Այնթափ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ավելի ցայտուն և զայրացուցիչ էր. թանկացումների ալիքը սկսված է

Facebook սոցիալական ցանցում արդեն գրառումներ են արվում, որ ընտրություններից անմիջապես հետո թանկացումներ են սկսվել: Henaran.am-ի հետ զրույցում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ արդեն նկատել է, որ շաքարը, շոկոլադը, ծխախոտը, այլուրը, հետևաբար և հացը թանկացել են: Ծխախոտը 30-50 դրամով թանկացել է, 300 դրամը դարձել է 330 դրամ Ընդ որում, ըստ մեր զրուցակցի, թանկացումներ եղել են և´ […]

Ուշադրություն վարորդներին

Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 7-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 8-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ  փակ է լինելու: Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Ապրիլի 7. շնորհավորանքներ ու տոնական ծաղիկներ` երևանյան փողոցներում

Երևանյան փողոցներում շարունակվում են քաղաքապետարանի կողմից մատուցվող անակնկալները: Հյուսիսային պողոտայում, ինչպես նաև Աբովյան և Թումանյան փողոցներին հարակից տարածքներում, Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ և Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածում տոնական ձևավորված զամբյուղներից տարածքներում զբոսնող կանանց և աղջիկներին նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ: Նախաձեռնության ակամա մասնակիցը դարձած կանայք փաստել են, որ ամեն տարի […]

ԱՄՆ-ի կոնգրեսականները՝ ուս ուսի տված Հայաստանի կողքին /տեսանյութ/

Ճշմարտությունն ասելու համար միշտ հարմար ժամանակ է, այսպես սկսեց իր ելույթը սենատոր Էդ Մարքին, հայտնում է Ամերիկայի ձայնը: Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում սենատորը նշեց, որ չնայած հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ բազմաթիվ հակասություններին, կա մեկ հարց, որի շուրջ իրենք միասնական են. «Դեմոկրատներն ու հանրապետականները միշտ ուս ուսի տված պատրաստ են կանգնել […]

Լուկաշենկոն՝ ԼՂ հակամարտությունից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել է. «Կարծում եք Լեռնային Ղարաբաղի բնակչությունը լա՞վ է ապրում` մշտապես ենթարկվելով հստակ ռազմական խնդիրների: Նրանք պարզապես շարունակում են ապրել` սպասելով, որ վաղը իրենց հետ մի բան չպատահի, օրինակ, ռումբ չընկնի իրենց վրա: Դա նորմա՞լ է: Բացարձակապես ոչ: Որևէ մեկը շահ ունի՞ դրանից: […]

«Շատ մարդիկ կան, որոնք արդեն համաձայն են կնոջ՝ բանակում լինելու հետ»

ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Գալինա Կարապետյանի մոտ  սերը դեպի ռազմական ոլորտ առաջացել է դեռևս դպրոցում՝ «Ռազմագիտություն» առարկայի ուսուցչի շնորհիվ: Այսօր՝ ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գալինան  պատմել է , որ թեև ծնողները դեմ են եղել իր մասնագիտության ընտրությանը, միևնույն է, սերը համակարգի և համազգեստի նկատմամբ հաղթել է: «Կարծրատիպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի