07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավելի ցայտուն և զայրացուցիչ էր. թանկացումների ալիքը սկսված է

Facebook սոցիալական ցանցում արդեն գրառումներ են արվում, որ ընտրություններից անմիջապես հետո թանկացումներ են սկսվել: Henaran.am-ի հետ զրույցում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ արդեն նկատել է, որ շաքարը, շոկոլադը, ծխախոտը, այլուրը, հետևաբար և հացը թանկացել են: Ծխախոտը 30-50 դրամով թանկացել է, 300 դրամը դարձել է 330 դրամ

Ընդ որում, ըստ մեր զրուցակցի, թանկացումներ եղել են և´ ընտրություններից առաջ, և´ ընտրություններից հետո:  «Ավելի ցայտուն և զայրացուցիչ էր, այս անգամ ավելի շատ էին թանկացումները»:

Բանանը թանկացել է, թե ոչ, նա չգիտի, ասաց, որ կուսումնասիրեն: 

Նկատենք, որ բանանը, եթե նախկինում 650-700 դրամ էր վաճառվում, հիմա անցել է 730-750 դրամի սահմանագիծը։

Եթե նախկինում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է ր 360 դրամով, այժմ այն իրացվում է 390 դրամով: 30 դրամով թանկացել է նաև «Պրեմիում» տեսակի բենզինը: Եթե նախկինում այդ տեսակի բենզինի մեկ լիտրի գինը բենզալցակայաններում 380 դրամ էր , հիմա 410 դրամ է:
Իսկ շաքարավազի 1 կիլոգրամը 420 դրամ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ