26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2017

Այս ընտրությունները տարբերվում էին, իրական քվեներն էին ցույց տալիս

 «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության  նախագահ Արտակ Կիրակոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ լավ է, որ ընտրություններին 60 տոկոս մասնակցություն է եղել։ Նա նշեց, որ այս ընտրությունները տարբերվում էին նրանով, որ ընտրողների իրական քվեներն էին ցույց տալիս՝ մարդիկ ինչ գցել են արկղի մեջ, դա էլ հաշվարկվել է։  «Այս անգամ ցուցակները լիարժեքորեն ճշտված էին, տեսանկարահանող […]

Հավասարակշռված լուսաբանում է եղել․ Բորիս Նավասարդյան

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարյանն այսօր ներկայացրեց հեռարձակվող ԶԼՄ-ներում ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը` փետրվարի 15-մարտ 4-ն ընկած ժամանակահատվածում։ Նա նշեց, որ   հիմնականում հավասարակշռված լուսաբանում է եղել: Բորիս Նավասարդյանը առանձնահատուկ ընդգծեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հեռուստատեսային հարցազրույցները. «Լևոն Տեր-Պետրոսյանը  թե նախագահության ընթացքում, թե քաղաքականությունից հեռանալուց հետո, թե ընդդիմություն […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա),  ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի […]

ԿԸՀ-ն հրապարակել է ստորագրված ցուցակները

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով և ժամկետում, սկանավորվել և հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում`http://www.elections.am/lists/   հասցեով:

ԵԼՔ դաշինքի հայտարարությունը 2017թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ

ԵԼՔ դաշինքը 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը. 1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: 2. Թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական եւ […]

Մերձմոսկվայում մեքենայի բեռնախցիկում հայ տղամարդու դի է հայտնաբերվել

Մերձմոսկվայան Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցիկում երկու տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածներից մեկը հայ է, մյուսը՝ ռուս, գրում է  ТАСС գործակալությունը։ Ռազվիլկա գյուղի խճուղում կայանված մեքենայում հայտնաբերված տղամարդկանց ինքնությունը դեռեւս պարզված չէ։  Քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով՝ «Սպանություն» եւ «Հրազենի ապօրինի շրջանառություն»:  

ՔԿ-ն ընտրական իրավունքի խախտման մասին 224 հաղորդում է ստացել

Ապրիլի 4-ին ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանի քննչական կոմիտեն 224 հաղորդում է ստացել, որոնք ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերեւույթ հատկանիշներ են պարունակում։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության բաժինը: Հաղորդումներից 72-ը ստացվել է Երեւանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, […]

Աննորմալ է. Ծառուկյանի հետ ինչ ասես արեցին

Կարեն Կարապետյանն ինձ համար ֆենոմեն է: Հենց նրա միջոցով ՀՀԿ-ն ապահովեց լեգիտիմ ընտրություն` նման բարձր ցուցանիշով: ՀՀԿ-ի ձայների 50 տոկոսը բերեց Կարեն Կարապետյանը, մյուս կեսը ապահովեցին ռեյտինգային թեկնածուները` փողով: Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ում խոսքով` Կարեն Կարապետյանի բարձր ռեյտինգը ֆենոմենալ է այն դեպքում, երբ վերջինիս անդամագրումը ՀՀԿ-ին, ոչ պոպուլյար քարոզարշավը […]

Ոտքները խերով չէր

«Փաստորեն Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Արսինեի ոտքը խերով չէր…Ամեն ինչ գրեթե նորմալ անցավ, ավելին քան նախկինում: Մեռա ասելով մի եկեք, չլսեցին: Ժողովուրդն էլ փողոց դուրս չեկավ, ոստիկանների հետ էլ սադրանք չեղավ, լրատվամիջոցներն էլ լռության ու անտարբերության են մատնել… Մի բան չսարքեն հանկարծ…»: Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի