Աննորմալ է. Ծառուկյանի հետ ինչ ասես արեցին
Կարեն Կարապետյանն ինձ համար ֆենոմեն է: Հենց նրա միջոցով ՀՀԿ-ն ապահովեց լեգիտիմ ընտրություն` նման բարձր ցուցանիշով: ՀՀԿ-ի ձայների 50 տոկոսը բերեց Կարեն Կարապետյանը, մյուս կեսը ապահովեցին ռեյտինգային թեկնածուները`
փողով: Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ում խոսքով` Կարեն Կարապետյանի բարձր ռեյտինգը ֆենոմենալ է այն դեպքում, երբ վերջինիս անդամագրումը ՀՀԿ-ին, ոչ պոպուլյար քարոզարշավը ոչ մի կերպ չազդեցին նրա վարչապետի ռեյտինգի վրա: Ընտրությունների 2-րդ ֆենոմենը քաղտեխնոլոգը համարում է Գագիկ Ծառուկյանին: Մարդ, ով երկրի թիվ մեկ օլիգարխն է, բայց ընտրության գնաց կոմունիստական լոզունգներով, ով 100 տոկոսանոց ապաքաղաքական տարր է, բայց ունի աննորմալ ռեյտինգ:
«Նիկոլ Փաշինյանին ասում են իշխանության պրոյեկտ, ո՞ր տրամաբանությամբ».-հարցնում է Կարեն Քոչարյանը, երբ այս գործիչը քաղաքական հայացքների համար բանտ է նստել, իշխանության հետ «նվեր տալ-առնելու, Սերժ Սարգսյանի հետ գրկախառնվելու հետ որեւէ կապ չունի, իսկ Գագիկ Ծառուկյանը, ում հետ ինչ ասես արեցին` ընդդիմություն է»: