09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Այս ընտրությունները տարբերվում էին, իրական քվեներն էին ցույց տալիս

 «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության  նախագահ Արտակ Կիրակոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ լավ է, որ ընտրություններին 60 տոկոս մասնակցություն է եղել։

Նա նշեց, որ այս ընտրությունները տարբերվում էին նրանով, որ ընտրողների իրական քվեներն էին ցույց տալիս՝ մարդիկ ինչ գցել են արկղի մեջ, դա էլ հաշվարկվել է։

 «Այս անգամ ցուցակները լիարժեքորեն ճշտված էին, տեսանկարահանող սարքեր էին օգտագործվում: Մարդիկ ինչ գցել են արկղի մեջ, դա էլ հաշվարկվել է: Գոնե այդ մասով իրական պատկեր ունենք»,- ասեց նա:

Բանախոսը միեւնույն ժամանակ նշեց, որ բռնություններ ու ճնշումներ են են եղել, իսկ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն են ունեցել ընտրակաշառքը։

 «Մենք գիտենք, որ այդ բուրգը կա, որը տանում է կոնկրետ մարդկանց: Սա արատավոր երեւույթ է։ Սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդիկ քվեարկում են այն մարդկանց օգտին, ումից կախվածություն ունեն»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ