26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2016

Հենրիխ Մխիթարյանը բացակայում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքը՝ նախապատրաստվելով Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին, հայտնում է ՀՖՖ   կայքը: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի միանա Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող հավաքին, քանի որդեռ վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Հավաքականի կազմում չեն լինի նաեւ Գյումրիի «Շիրակի» պաշտպան Գեւորգ Հովհաննիսյանը, […]

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում կուսակցության վարչությունը որոշել է հրաժարական տալ: Civilcontract.am կայքում այս կապակցությամբ ասվում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները, որոշել է. 1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով […]

Մի հանճարի պատմություն․ Արմեն Ջիգարխանյանն 81 տարեկան է /ֆոտո, վիդեո/

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հանրահայտ ու սիրելի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տոնում է ծննդյան 81-ամյակը։ Ռուսական առաջին ալիքը դերասանին նվիրված վավերագրական ֆիլմ է նկարահանել՝ «Այնտեղ, որտեղ լավ է․ Արմեն Ջիգարխանյան» վերնագրով։

ՊԵԿ նախագահը հրաժարական է տվել

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շրջանառվում էր տեղեկատվություն, թե Հովհաննես Հովսեփյանը եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ ու գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Հայտնի է դարձել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ կադրային այս փոփոխությունն երեկ արդեն տեղի է ունեցել:

Նազենի Հովհաննիսյանը հույս ունի

Բովուրխանի Վանական համալիրն է, խոնարհված եկեղեցիներից մեկը. անհավանական էներգետիկա ուներ։ Քչերը գիտեն տեղը, անգամ Արցախցիներից շատերը չեն եղել, թեև մոտ է Ստեփանակերտին… Հուսամ մի օր բոլոր ՀԱՅՈՑ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ կվերականգնվեն ու կդառնան ԳՈՐԾՈՂ։ Վիքիից է. Վանք-ամրոցը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում` Ննգի գյուղի անտառներում՝ Բովուրխան լեռան հյուսիսային լանջին: Այն հիմնել է Շախնազարյանների իշխանական տոհմի […]

Հայաստանը միջազգային շուկային կարող է առաջարկել զբոսաշրջային բարձրորակ ծառայություններ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման ներուժ և ընդգծել, որ մեր երկիրը միջազգային զբոսաշրջային շուկային կարող է առաջարկել բազմաբնույթ զբոսաշրջային արդյունք ու բարձրորակ ծառայություններ:  «Մեծապես կարևորում ենք ներգնա զբոսաշրջության զարգացումը և պետք է համապատասխան միջոցառումներ նախաձեռնենք զբոսաշրջային […]

Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի պատանեկան չեմպիոններ

ՌԴ  Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն ունեցավ 2 չեմպիոն: Մինչեւ 16 տարեկանների բաց մրցաշարում չեմպիոն հռչակվեց Հայկ Մ. Մարտիրոսյան: Նա 11 տուրերում վաստակել է 9 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց առաջին տեղը: Մինչեւ 18 տարեկանների պայքարում էլ աշխարհի չեմպիոն դարձավ Մանուել Պետրոսյանը, որը եւս 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:    

Ինչով է օգտակար անանուխի թեյը

Անանուխով թեյն օգնում է անցկացնել գլխացավը և կարգավորել նյութափոխանակությունը Ամենաբուրավետ և հանգստացնող ըմպելիքներից մեկը անանուխով թեյն է: Դրա համն անկրկնելի է և թարմացնող, իսկ դրա բույրը տալիս է հանգստություն և հարմոնիա: Սակայն դրանք այս թեյի ոչ բոլոր օգտակար հատկություններն են: Անանուխով թեյը կարող է կարգավորել նյութափոխանակությունը և օգնել կորցնել ավելորդ կիլոգրամները: Այն կարող է հագեցնել […]

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտգործնախարարի հետ

Հոկտեմբերի 3-ին՝ բուլղարական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված