07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2016

«Կա՞ մի ուժ, որին չեն մեղադրել իշխանության հետ խաղեր տալու մեջ»

««Հանրապետականը» պատրաստ է տեսնել իր թերությունները»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խսոլեվ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններից: Նա հավելեց, որ ՀՀԿ-ն փոփոխությունները սկսում է  իրենից, հենց դրա ապացույցն էլ Սևանի ընտրություններում ոչ թե ՀՀԿ թեկնածուին, այլ անկուսակցականինն աջակցելն է, ով էլ հաղթել է. «Իսկ ընդդիմությունը, գոնե նախկինում դասական ընդդիմությունը չտեսավ, որ […]

«Կոշ» ՔԿՀ-ում աղցանի մեջ դեղահաբեր են հայտնաբերվել

Հայաստանի ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, , իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ, քրոջ` Ս. Վ.-ի կողմից որպես հանձնուք բերված աղցանի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ 10 դեղահաբ և 1,7 գրամ ընդհանուր քաշով սուր հոտով սև կոշտ զանգված: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Հաղթեց Մխիթար Վարագյանը

Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները հայտնի են։ Շիրակի Մարզի Արթիկ քաղաքում հաղթանակ է տարել նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ 15 343 ընտրողից Մ. Վարագյանի օգտին քվերակել է 4 143 ընտրող, իսկ ԱԺ պատգամավոր Մ. Պետոյանի օգտին՝ 3 989 ընտրող։ Անվավեր է ճանաչվել 322 քվեաթերթիկ։ Նշենք, որ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին սատարում էր ՀՀԿ-ն: Այս դեպքում  ՀՀԿ-ական […]

ՀՀԿ-ն Կապանում էլ է հաղթել

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Ըստ այդմ, Աշոտ Հայրապետյանն ստացել է 8 702 ձայն։ Երկրորդ տեղում ՀՅԴ-ական Արթուր Աթայանն է, ով ստացել է 5 282 ձայն։ Երրորդ տեղում ԲՀԿ-ից Արթուր Մարտիրոսյանն է, ով ստացել է 3 393 ձայնով։ […]

Աշխատել է պետք

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին չէ, որ ընտրական գործընթացներում նախորդ ընտրությունների համեմատ փոփոխություններ ու առաջընթաց չկա. «Մենք կարող ենք փաստել, որ ահազանգերն ու խախտումները շատ ավելի փոքր ծավալ ունեին, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Չի եղել մի ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները չգնան ու չարձագանքեն: Եղել են դեպքեր, երբ այդ ահազանգերը եղել են […]

ՀՀԿ-ը մնում է ՀՀ ամենաառանցքային ու ադեցիկ քաղաքական ուժը. Շարմազանով (վիդեո)

«Ընտրությունները մրցակցային էին, քաղաքական էին, և գոնե 2 համայնքում՝ Վանաձորում և Գյումրիում՝ կուսկացական ցուցակներով: Բոլոր խնդիրներով հանդերձ Վանաձորի, Գյումրու ընտրությունները ցույնց տվեցին, որ անցումը պառլամենտական ընտրություններին նորմալ գնում է, կուսակցությունները կարողանում են ներկայացնել ընտրողին իրենց ծրագրերը, և այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում մրցակցային ընտրություններն այլևս այլընտրանք չունեն»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ […]

Վերընտրվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, նախնական տվյալներով, հաղթել է գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ով ստացել է 2539 ձայն: Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում երկրորդ տեղն է զբաղեցնում Կարեն Մկրտչյան՝ 1666 ձայնով։ Նրան հաջորդում է Գնել Խչեյանը, ով ստացել է 1425 ձայն: […]

Քիմ Քարդաշյանին թալանել են 10 միլիոն եվրոյի չափով․ նոր մանրամասներ հարձակումից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ոստիկանական համազգեստով, դիմակավորված անհայտ անձինք հայազգի հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պատանդ են պահել Փարիզի հյուրանոցներից մեկի իր համարում։ Այժմ միջադեպի նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Պարզվում է՝ հարձակվողները թալանել են Քիմին, նրանք 10 միլիոն եվրո արժողությամբ զարդեղեն են առեւանգել։ Նշվում է, որ հեռուստաաստղն այժմ ծանր հոգեկան վիճակում է, վախեցած է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի