14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Կա՞ մի ուժ, որին չեն մեղադրել իշխանության հետ խաղեր տալու մեջ»

««Հանրապետականը» պատրաստ է տեսնել իր թերությունները»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խսոլեվ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններից: Նա հավելեց, որ ՀՀԿ-ն փոփոխությունները սկսում է  իրենից, հենց դրա ապացույցն էլ Սևանի ընտրություններում ոչ թե ՀՀԿ թեկնածուին, այլ անկուսակցականինն աջակցելն է, ով էլ հաղթել է.

«Իսկ ընդդիմությունը, գոնե նախկինում դասական ընդդիմությունը չտեսավ, որ խնդիրներ կան, իսկ մենք տեսանք, որ գոնե Գյումրիում ու Վանաձորում ձայները տալիս են 21-րդ դարի ընդդիմությանը»,-հավելեց նա: Հարցին, թե նկատի ունի ՀԱԿ-ին, նա ասաց, որ ի նկատի ունի բոլոր նրանց, ովքեր խորհրդարանում ունեն խմբակցություններ, հայտարարություններ են մշտապես անում, սակայն ականատես եղանք, որ օրինակ՝ Վանաձորում ընդդիմադիր ձայներով առաջատարը նորաստեղծ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր, Գյումրիում բավական ձայներով ունեցավ «ԳԱԼԱ»-ն:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները այդ «ֆիասկոն» ունենում են նաև իշխանության հետ համագործակցության պատճառով, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Իսկ այդքան մեկը մյուսին մեղադրում են, կա՞ մի ուժ, որին չեն մեղադրել մեկը կամ մյուսը իշխանության հետ խաղեր տալու մեջ»: Նա հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն էլ էին մրոտում՝ ասելով, որ իշխանության պրոյեկտն է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ