ՀՀԿ-ը մնում է ՀՀ ամենաառանցքային ու ադեցիկ քաղաքական ուժը. Շարմազանով (վիդեո)
«Ընտրությունները մրցակցային էին, քաղաքական էին, և գոնե 2 համայնքում՝ Վանաձորում և Գյումրիում՝ կուսկացական ցուցակներով: Բոլոր խնդիրներով հանդերձ Վանաձորի, Գյումրու ընտրությունները ցույնց տվեցին, որ անցումը պառլամենտական ընտրություններին նորմալ գնում է, կուսակցությունները կարողանում են ներկայացնել ընտրողին իրենց ծրագրերը, և այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում մրցակցային ընտրություններն այլևս այլընտրանք չունեն»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ամփոփելով երեկ կայացած ՏԻՄ ընտրությունները: Հիշեցնենք, որ մեծամասամբ բոլոր համայնքներում ՀՀԿ-ը է հաղթել:
Նրա խոսքով՝ իրենց համար այս արդյունքները սպասելի էին, գիտեին իրենց և թույլ, և ուժեղ կողմերը. «Իհարկե, սա չի նշանակում, որ սրանից պետք է ոգևորվենք ու ասենք՝ մեր դեմ խաղ չկա, չէ խնդիրը սրա մեջ չէ: Մենք շնորհակալ ենք և վանաձորցիներին, և գյումրեցիներին, որ իրենց ձայնը «Հանրապետականին» տվեցին»,-հավելեց Շարմազանովը: Վերջինս շնորհավորեց նաև մյուս կուսակցություններին արձանագրած հաջողությունների համար:
«Մենք պետք է ավելի լավ աշխատենք, որ մեր հայրենակիցների, ընտրողների վստահությունն արդարացնենք»,-ընդգծեց ՀՀԿ խոսնակը: Նա համաձայն է՝ որոշակի խնդիրներ են եղել, և դրանք կվերլուծվեն ՀՀԿ ԳՄ նիստում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: