08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2016

Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմել ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքների ծրագիրը: Աշխատակազմի կրթության, առողջապահության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուսումնասիրել մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների կաթսայատներն ու ջեռուցման […]

Հոկտեմբերի 4-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հ/կ տնօրեն Հայասա Թահմազյանը և սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը: ԹԵՄԱ՝ Հալեպում պատերազմական գործողությունների հետևանքով հալեպահայերին օգնություն ցույց տալու համար ի՞նչ է անհրաժեշտ և այս օրերին մեր կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվել: Հոկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ի […]

Վանաձորում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանից առկա է գազի սուր հոտ․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները իջեցրել են տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հրշեջ-փրկարարները […]

Մեր խիղճն այստեղ մաքուր է. Ստեփան Մարգարյան

«Նախ ասեմ՝ իշխանություններն ասում էին, որ ուզում էին անել լավ, բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը: Ինչ վերաբերում է իրենց կուսակցության արձանագրած արդյունքին, ապա Մարգարյանն ասաց. «Մենք սրան նայում էինք որպես փորձաշրջանի նման մի բան խորհրդարանական ընտրություններից առաջ, եղած արդյունքները վատ […]

Ցանկանում եմ, որպեսզի Կովկասում առկա հիմնախնդիրները գտնեն իրենց լուծումը․ Հռոմի պապ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է հանրության հետ Հեյդար Ալիևի անվան մզկիթում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Հռոմի պապը հայտարարել է, որ ինքը դեմ է ամեն տեսակի էթնիկ ու գաղափարական բռնություններին։ «Այսօր աշխարհում բազմաթիվ կոնֆլիկտներ են տեղի ունենում։ Այս ամենին վերջ տալու համար պետք է համբերատար լինել, պետք է իմաստուն քայլեր անել։ […]

Խանգարողը Փաշինյանը չէր /վիդեո/

«Վանաձորի ընտրությունների կարևորագույն սյուժեն դարձել էր «Լուսավոր Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» բախումը»,-այսօր՝ հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «Լուսավոր Հայաստանին» հաղթելու համար խանգարում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ իրականում ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը»: «Ինչու «Լուսավոր Հայաստանը» որպես թիրախ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ոչ թե իմ […]

Սա թող բոլորը հիշեն

Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրարշավի մեկնարկի ժամանակ Էդմոն Մարուքյանը ասաց, որ ոչ մեկ թող չզարմանա, որ ՕԵԿ-ը Վանաձորում լուրջ քվեներ հավաքի։ Թերևս հենց այդ ժամանակ էլ համաձայնեցի իր հետ, որովհետև գիտեմ, թե այդ կուսակցությունը ինչպիսի փորձ ունի ու ձևերը գիտի։ Սա թող բոլորը հիշեն, որ քաղաքականությունը ֆեյսբուքում չէ, հանրային կարծիքը բացարձակ կապ չունի ֆեյսբուքյան տրամադրությունների հետ […]

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը: Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին […]

Սեյրան Օհանյանի տիկնոջ մոտ էին /ֆոտո/

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցած զինծառայողների մայրերը բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին: Բազմակողմանի քննարկումների ընթացքում նրանց հարցերին տրվել են սպառիչ մասնագիտական պատասխաններ. դիմումները փոխանցվել են ՊՆ համապատասխան օղակներին՝ բարձրաձայնված խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի